Այսօր՝ ապրիլի 17-ին, քաղաքական և պետական գործիչ, Հայաստանի կոմունիստական կուսակցության առաջին քարտուղար, ՀՀ Ազգային ժողովի նախագահ, Հայաստանի ազգային հերոս Կարեն Դեմիրճյանը կդառնար 85 տարեկան:
Հարազատներն ու ընկերներն այսօր այցելեցին Կոմիտասի անվան Պանթեոն՝ հարգանքի տուրքը մատուցելու նրա հիշատակին:
Պանթեոն էին այցելել նաև նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը և ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը: Վերջինս նախկին վարչապետին խորհուրդ տվեց՝ դուխդ տեղը պահի: