Հայաստանի գործող իշխանությունները չեն կարող հետամուտ լինեն Կարեն Դեմիրճյանի թողած ժառանգությանը: Կարեն Դեմիրճյանի կառուցած, երազած Հայաստանը բոլորովին այլ Հայաստան էր՝ մարդաշատ, շենացվող, կառուցվող, աշխատող, իսկ այսօրվա Հայաստանը՝ մարդաթափված… աղքատություն, գործազրկություն: Այս մասին «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում ասաց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը, ով այսօր այցելել էր Կոմիտասի անվան Պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու քաղաքական և պետական գործիչ Կարեն Դեմիրճյանի հիշատակին:
«Հոկտեմբերի 27-ը փոխեց Հայաստանի ամբողջ քաղաքական դաշտը. ժողովրդի լայն վստահության, համատարած աջակցության քվեով իշխանության եկած դաշինքը գլխատվեց, մասնատվեց և քաղաքական ասպարեզից դուրս եկավ»,- ընդգծեց Գագիկ Ջհանգիրյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: