Thursday, 25 04 2024
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
Ալիևի երկու երեսը
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Տավուշում խուլիգանության գործով կալանավորվել է «Մարտական եղբայրության» անդամներից մեկը
17:34
«Ռուսաստանը ավելի շատ զենք է արտադրում, քան իրեն անհրաժեշտ է, և արդեն լցնում է պահեստները». Գերմանիայի ՊՆ
Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը
17:20
Պաղեստինի ճանաչման դիմաց «ՀԱՄԱՍ»-ը պատրաստ է ցրել իր զինյալ թևը
17:17
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին
Միջազգային ճնշման բացակայությունը Ալիևին թույլ է տալիս սպառնալիք ստեղծել տարածաշրջանային կայունության համար. համահայկական միություն
Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավարի պատվիրակությանը
Մոսկվան սպասում է Փաշինյանին ԵԱՏՄ գագաթնաժողովում․ Օվերչուկ
Մենք Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք որպես մեր ցավն ու վիշտը․ Զախարովա
17:00
Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանին․ Գաբրիել Ատալը ելույթ է ունեցել Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառմանը
16:50
ԱՄՆ-ն դուրս կբերի զորքերը Նիգերից
Օմսկի ձեռնարկություններից մեկում այրվել է նավթամթերքով լի երեք ցիստեռն
Հայոց ցեղասպանության մասին հիշողությունը վիրաբուժական միջոցներով ջնջել այլևս հնարավոր չէ
Ղազախստանում լրացուցիչ միջոցներ կձեռնարկեն հեղեղումների դեմ
Չկա արդարություն՝ չկա խաղաղություն. որքան հրաժարվենք մեր իրավունքներից, այնքան ավելի կնեղեն մեզ
16:09
Վարշավան պատրաստ է օգնել Կիևին՝ վերադարձնել Լեհաստանում գտնվող ուկրաինացիներին
Ցեղասպանությունը մեզ ուժ պետք է տա
15:50
ԵՄ-ում արգելվել են 10.000 եվրոյից ավել կանխիկ գործարքները
Ոստիկանները բերման ենթարկեցին քաղաքացուն
15:40
ԱՄՆ-ն հետ է մղել Եմենի հութիների գրոհներն Ադենի ծոցում գտնվող նավերի վրա

Կարեն Կարապետյանն ընդունում է այն ներդրողներին, որոնցից «փայ» են ունենալու

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Եվրոպայի հայկական միությունների ֆորումի (ԵՀՄՖնախագահ Աշոտ Գրիգորյանը

-Պարոն Գրիգորյան, վարչապետ Կարեն Կարապետյանի և Սամվել Կարապետյանի հայտարարած «Հայաստանի ներդրողների ակումբ» փակ ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդը 2017-ին նախատեսում է 300 մլն դոլարի ծրագրեր: Այս ակումբում հիմնականում ռուսաստանաբնակ հայ գործարարներ են, չկա որևէ եվրոպաբնակ: Ինչո՞ւ եվրոպաբնակ գործարարները հետաքրքրված չեն կամ այս ակումբով:

-Ես չէի բաժանի ռուսահայ և եվրոպահայ գործարարներին երկու խմբի, այլ կմեկնաբանեի այլ կերպ: Կարեն Կարապետյանը, լինելով այս ռեժիմի կարկառուն ներկայացուցիչ և «փայլուն» ՀՀԿ-ական, բնական է՝ վարվում է ռեժիմի տառին և ոգուն համաձայն: Այսինքն՝ եթե ներդրումներ են կատարվելու, որոնցից իրենք «փայ» են ունենալու, ապա դրանք ընդունելի են, եթե կատարվում են ներդրումներ, որի գլխին կանգնած է այնպիսի հակակոռուպցիոն կերպար, ինչպիսին Եվրոպայի հայկական միությունների ֆորումի (ԵՀՄՖ) նախագահ Աշոտ Գրիգորյանն է, բնական է, որ նման ներդրումները պետք չեն: Ինչո՞ւ: Կա երկու համարժեք բացատրություն: Առաջին՝ եթե իրենք շահ չունեն, իրենց ինչին է պետք այդ ներդրումը, և երկրորդ՝ այս ներդրումներով իրենց վրա ուշադրություն կհրավիրեն այնպիսի ուժեր, որոնք կոռուպցիայի դեմ պայքարի թունոտ մեխանիզմներ ունեն, որոնք նախապես հայտարարել են, որ մեր երկրի դժբախտությունը կոռուպցիան է: Կարեն Կարապետյանը, ով ունի փայլուն կոռուպցիոն անցյալ, ով «ՀայՌուսգազարդի» շրջանակներում և՛ Իրան-Հայաստան գազատարի կառուցման վրա է ձեռք բարձրացրել շատ լրջորեն, և՛ գազի առևտուրը կազմակերպելիս միշտ իրենց իքս տոկոսն են ունեցել: Եվ եթե հիշում եք, Հայաստանում բազմիցս բարձրաձայնեցին, որ գազի կալորիականությունը չափազանց թույլ է: Այսինքն՝ գազի կալորիականությունը թուլացնելու մեխանիզմներ ժամանակին մտածել էին՝ հետը ազոտ խառնելով: Սրան մասնագետները կարող են հավելյալ տեղեկություններ հաղորդել, թե ինչպես մարդը կարողացավ դառնալ այնպիսի գումարների տեր, որ Հայաստանում ուրիշ բան չդիտարկենք, միայն Ֆլորենցիա ռեստորանը վերցնենք, ապա կհասկանանք, որ այստեղ ինչ-որ մի բան այնպես չէ: Ի՞նչ գումարներով է պատրաստվել Ֆլորենցիա համալիրը, որը Կարեն Կարապետյանի սեփականությունն է: Կարծում եմ՝ արդեն մոտենում է ժամանակը, որ ժողովուրդը հասկանա՝ չի կարող կոռուպցիոն անցյալ ունեցող մի գործիչ դառնա իշխանության բարձրագույն ներկայացուցիչ և չշարունակի իր արատավոր անցյալը: Եվ ես որևէ այլ բացատրություն չունեմ, թե ինչու մեր մեկ միլիարդանոց ներդրումային ծրագիրը մերժվեց, ինչո՞ւ մենք առաջարկեցին Հայաստանի կառավարությանը ստեղծել համահայկական ֆորում, որի մեջքին մենք կանգնած էինք և կարող էինք իսկապես մեծ ներդրումներ բերել ոչ միայն հայ գործարարների բերել, այլ նաև եվրոպացի, ինչու չէ նաև չինացի գործարարների: Պատասխանը գնալով հստակեցվում է իմ բերած վերլուծության շնորհիվ: Եվ եթե մարդկանց թվում է, թե իրենք միայն «Նաիրիտը» չեն ուզում վերականգնել, քանի որ «Նաիրիտի» հետևում խոշոր կողոպուտ կա, այդ միտքը լրացվել է նաև այս նոր հայտարարությամբ, որ այս մարդիկ բաժանում են ներդրողին՝ մերոնց և նրանց: Սամվել Կարապետյանն իրենցն է, մնացածը, ով կներգրավվի, կլինի իրենցը: Եվ երբ ներդրողը իրենց շրջապատից չլինի, ինչպե՞ս են նրան խաբելու։ Այնպես որ, Հայաստան կգան նրանք, ովքեր իրենց հետ կապված են, ես քեզ այսքան, դու ինձ այսքան։

-Պարոն Գրիգորյան, Կարեն Կարապետյանը խոսում է 32 միլիարդ ներդրման մասին, քարոզարշավի ընթացքում Գագիկ Ծառուկյանը խոսեց 15 միլիարդ ներդրումների մասին։ Առհասարակ, որքանո՞վ են այս թվերն իրատեսական, թե՞ նախընտրական քարոզարշավի շրջանակում էին։

Անկասկած, դրանք նախօրոք քարոզարշավի հայտարարություններ էին։ Գագիկ Ծառուկյանի պարագայում, հավատում եմ, որ եթե նա հաղթեր, ամեն ինչ անելու էր Հայաստան մի քանի միլիարդ բերելու, ներդրումներ կազմակերպելու համար։ Անկեղծ ասած, ինքս Գագիկ Ծառուկյանի մեջքին կկանգնեի, և մեր խումբն ամեն ինչ կաներ, որ Գագիկ Ծառուկյանի խոստացածի մեկ-երկու միլիարդը գոնե մենք ներդնեինք։ Կարեն Կարապետյանի դեպքում խիստ կասկածում եմ, որ կարող է 3․2 միլիարդ ներդրում բերել։ Ասեմ ինչու, Կարեն Կարապետյանի շրջապատը ռուսահայերն են և ռուսները, այնտեղ փայլուն կապեր և իմիջ ունի, սակայն նրա իմիջը չի բավարարում Հայաստանում հսկայական գումարներ և՛ վարկերի տեսքով, և՛ ներդրումների տեսքով տված Ռուսաստանը շարունակի իր ծրագրերը։ Չեք տեսնո՞ւմ՝ Ռուսաստանը Հայաստանի հարցերում կանգ է առել, որովհետև Հայաստանը արտաքին պարտքի բոլոր սահմաններն անցել է։ Այսօր նույնիսկ հարյուր միլիոն դոլար Հայաստանում, պետության երաշխիքներով ներդրում անել, բացառվում է։ Մեր թիմը, երբ ուզում էր ներդրում անել, Հայաստանից որևէ պետական երաշխիք չէր պահանջել, որովհետև գիտենք, որ չկա նման բան։ Ռուսները բոլոր սահմաններն անցել են, և ես չեմ հավատում, որ ռուսահայ ներդրողները 3․2 միլիարդ հնարավորություն ունենան բերեն, որի դիմաց արդեն Ռուսաստանի թույլատրելի ներդրումային վերին սահմանն անցել է, և ես դրան չեմ հավատում, ուղղակի անհնարին է։

-Կարծում եք՝ կարճաժամկե՞տ վարչապետ է Կարեն Կարապետյանը։ Այս առումով ինչպիսի՞ զարգացումներ են, ըստ Ձեզ, հնարավոր։

-Այս ընտրություններից հետո ժողովրդի ոգևորությունը աճե՞լ է, թե՞ նվազել։ Պատասխանում եմ՝ ոգևորության հետք չկա։ Հույս, հավատ, իշխանության ՀՀԿ-ական, ընդ որում՝ բացարձակ կեղծված ընտրություններ, թվերը նախօրոք նկարած։ ԱԺ թողած ընդդիմության դեմքը նախապես գծագրված պատրաստված է նախագահի կողմից, որին բոլորը համարում են կեղծ ընդդիմություն։ Եվ նման իրավիճակում կարո՞ղ է ժողովուրդը ոգևորություն ապրի, որ տնտեսության զարգացում ապահովի, պատասխանում եմ՝ ոչ։ Զարգացում ապահովելու համար առաջին հերթին ահնրաժեշտ է արտադրությունը ոտքի կանգնեցնել և արդյունաբերությունն էլ վերականգնել։ Նման միտումներ ՀՀԿ-ի մոտ վերջին տասը տարվա ընթացքում տեսե՞լ ենք, ո՛չ, չենք տեսել։ Տեսել ենք, որ երկիրը վեր է ածվել առևտրական մի զոնայի, որտեղ մոնոպոլիաներն են և այդ մենաշնորհների գլխին կանգնած են միայն Սերժ Սարգսյանի թիմի մարդիկ։ Մի մոնոպոլիա ցույց տվեք, որ Սերժ Սարգսյանի հակառակորդներն են։ Գագիկ Ծառուկյանը ընդամենը փորձեց դառնալ ընդդիմություն, իսպառ ոչնչացրին նրա մեջ ընդդիմություն լինելու ցանկությունը։ Հիմա Ծառուկյանը ինչ նոր կերպարով է հանդես գալու, անհայտ է, բայց գիտեմ, որ այսօր արմատական ընդդիմություն պառլամենտում այլևս չկա։ Այսպիսի իրավիճակում Սփյուռքի գնահատականը պետք է լինի հուսախաբված, մշուշոտ ներկայի մեջ բացարձրակ որևէ լույս չտեսնել և նույնիսկ, եթե անկեղծ ասեմ՝ հուսահատությունից մեր ձեռքերը կտրվել են։ Չէ՞ որ արտերկրի հայությունը շատ մեծ հնարավորություն ունի ոչ միայն սեփական ներդրումները դնելու, այլ կապերը օգտագործելով՝ եվրոպական մակարդակի երկրի հետ ներդրումներ անել։ Այս պահին կարո՞ղ ենք դա անել, միանշանակ ո՛չ։ Կարեն Կարապաետյանը կաջակցի՞ մեզ, պատասխանը շատ մշուշոտ է, եթե նույնիսկ աշխատի, արդյո՞ք բավարար են այդ պայմանները։ Դժվար է հավատալ։ Ավաղ, քիչ հույսեր ունենալով, մենք շարունակելու ենք մեր պայքարը «Նաիրիտը» վերագործարկելու հետ կապված։

 

Լուսանկարը՝  PanARMENIAN Photo-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում