«Սիրիայի դեմոկրատական ուժերի» մարտիկները գործողություն են իրականացրել Դեր Զորի նահանգում, որն ուղեկցվել Է ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի ռազմաօդային ուժերի դեսանտի իջեցմամբ:
Ինչպես հայտնել Է Sky News Arabia հեռուստաալիքը, գրոհի են ենթարկվել ԴԱԻՇ խմբավորման ահաբեկիչների մատակարարման ուղիները Սիրիական անապատում՝ Էլ Մայադին քաղաքի մերձակայքում: Այս տեղանքում են գտնվում նաև ԴԱԻՇ-ի ելուզակախմբերի կողմից գրավված Էթ Թանաք և Էլ Ջաֆրա նավթի հանքավայրերը:
Sky News Arabia-ի տեղեկատվության համաձայն՝ ամերիկյան ուղղաթիռներից իջեցվել են մի քանի տասնյակ մարտիկներ, որոնք հեռացել են այդ շրջանից՝ կատարելով առաջադրանքը: Գործողության արդյունքների վերաբերյալ մանրամասներ չեն բերվում:
Հեռուստաալիքը նշում Է, որ ԻՊ-ի զինյալները շտապ կարգով օժանդակ ուժեր են փոխադրել Էլ Մայադին և ամրացրել գրավված նավթի օբյեկտների շրջակա արգելադետքերը