Wednesday, 24 04 2024
Սիլիկյան թաղամասում անվադողեր են այրվել
Վրացիները չեն նահանջում, շարունակում են պայքարը «Ռուսական օրենքի» դեմ
21-րդ դարում՝ 2020-2023թթ., ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության․ ՀՀ ԱԳՆ
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված գրառում է կատարել
Ցեղասպանության հանցագործության կանխարգելումն ու պատիժը մնում են մարտահրավեր բոլոր մարդկանց համար․ Ամերիկայի հայկական թանգարանի հայտարարությունը
10:40
ՀԱՊԿ-ում մնալը կամ կազմակերպությունից դուրս գալը Հայաստանի ինքնիշխան որոշումն է․ գլխավոր քարտուղար
Հայոց Ցեղասպանությունը պարզապես անցյալի ողբերգություն չէ, այն շարունակական իրականություն է. ԵԽ գերմանացի պատգամավոր
Այսօր մենք պետք է անենք ավելին, քան պարզապես անցյալի կոտորածները սգալն է․ Նուբար Աֆեյանը դիմել է համաշխարհային հանրությանը
Անպատժելիությունն անխուսափելիորեն ծնում է նոր ոճրագործություններ. ՀՀ ՄԻՊ- ի ուղերձը Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
ՀՀ բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
10:10
Եգիպտոսը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ համաձայնությունը
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Միայն իշխանափոխության դեպքում է հնարավոր, որ Թուրքիան վերանայի իր քաղաքականությունը Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ․ շվեյցարացի պատգամավոր
Սա քաղաքական պատերազմ է. ՌԴ զորքի դուրս բերումը մեր տարածքով հաշվարկ է՝ Ոսկեպարի լարվածության ֆոնին
ԼՂ-ում էթնիկ զտումները հիշեցրին, թե որքան կործանարար կարող է լինել պանթյուրքիստական գաղափարախոսությունը․ շվեդ պատգամավորի ուղերձը
Արցախի հայաթափումից հետո ներկայիս մտահոգիչ ծանր իրավիճակ է Հայաստանի սահմանային տարածքներում. Կաթողիկոս
Երևանը չպետք է սառեցնի գործընթացը. ստատուս-քվոն անպտուղ է, տեսանք՝ ինչի հանգեցրեց ԼՂ-ում
Այսօր Ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Ուղիղ․ Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Վարչապետը ներկա է գտնվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգին
Թող Հայաստանի Հանրապետությամբ մխիթարված ննջեն Մեծ եղեռնի և մեր բոլոր մյուս նահատակները․ վարչապետ
Տավուշում 5-րդ շարասյունն է գործում․ ՌԴ-ն կրակի մեջ նոր փայտ է գցում, որ անկայունությունը կայուն լինի
Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու. «Հրապարակ»
Սա դեռ թատրոնի առաջին արարն է. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը. «Հրապարակ»
Ամաչում են մարդամեջ դուրս գան. «Հրապարակ»
Սյուն եւ անորոշություն
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը

Թուրքական իրադրության արձագանքը Հայաստանի սահմանին

Թուրքիայում սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի նախնական արդյունքները վկայում են, որ Էրդողանի նախաձեռնությունը դառնում է իրականություն, և Թուրքիան խորհրդարանական պետությունից վերածվում է ուժեղ նախագահական կառավարմամբ պետության:

Միևնույն ժամանակ, սակայն, հանրաքվեի արդյունքները վկայում են, որ այս անցումը բավական սահմանային է, և հասարակության 51 տոկոսից քիչ ավելին է դրան հավանություն տալիս, իսկ 48 տոկոսից ավելին դեմ է անցմանը: Այսինքն՝ Թուրքիայի անցումը կամ Էրդողանի անցումը տեղի է ունենում շատ բարակ լարի վրայով, և ամեն պահի դրա վրայից ընկնելու հավանականությունը բավական մեծ է:

Սա հուշում է, որ Թուրքիան թևակոխում է քաղաքական անկայունության մի նոր փուլ, առնվազն ներքին, այսպես ասած՝ խորքային անկայունության մի նոր փուլ, և Էրդողանը նստում է նախագահական գահին, որը, սակայն, ըստ էության վառոդի տակառի վրա է: Առավել ևս, որ Թուրքիայի հանրաքվեի արդյունքը բավական հակասական է ընկալվում նաև միջազգային ասպարեզում, մասնավորապես՝ Եվրոպայում: Այնտեղ դիվանագիտական շրջանակները հանրաքվեի նախնական արդյունքներին մոտենում են զուսպ, թեև Թուրքիային կոչ են անում հետագա քայլերում լինել հավասարակշռված՝ հաշվի առնելով կողմ և դեմ քվեարկողների խիստ բարակ տարբերությունը, այսինքն՝ լարի բարակությունը:

Առավել կոշտ են եվրոպական, այսպես ասած, ոչ իշխանական քաղաքական շրջանակները, մասնավորաբար՝ Եվրամիության առաջատար Գերմանիան, որտեղ կոչ են անում ընդհուպ դադարեցնել Թուրքիայի հետ ԵՄ անդամակցության բանակցություններն ու ֆինանսավորումը: Այս իմաստով ակնհայտ է, որ Թուրքիան թևակոխում է նաև Արևմուտքի հետ անկայուն և լարված հարաբերության նոր փուլ: Ինչպիսին կլինեն Անկարայի հարաբերությունները նոր իրավիճակում ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ՝ դեռ այնքան էլ պարզ չէ:

Այս ամենի հանրագումարում է նաև որոշակիորեն տեսանելի կամ կանխատեսելի դառնալու, թե ինչ կարող է սպասվել հայ-թուրքական հարաբերության տիրույթում: Հարաբերություն, որպես այդպիսին, իհարկե՝ գոյություն չունի, բայց գոյություն չունի ուղիղ հարաբերություն, մինչդեռ անուղղակիորեն Հայաստանն ու Թուրքիան անմիջականորեն առնչվում են առնվազն երեք կարևոր ուղղություններով՝ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթաց, ռուս-թուրքական հարաբերություն և Արցախի խնդիր՝ հաշվի առնելով ադրբեջանա-թուրքական կապը:

Ինչ է փոխվելու այս ուղղություններում Թուրքիայում կառավարման մոդելի փոփոխության, ըստ էության՝ քաղաքական իրավիճակի փոփոխության ֆոնին՝ հատկապես նկատի առնելով այն, որ Հայաստանում էլ տեղի է ունենում տրամագծորեն հակառակ շարժը, և նախագահական կառավարման մոդելից Հայաստանն անցում է կատարում խորհրդարանական կառավարման մոդելի, և այդ անցումն առերևույթ տեղի է ունենում կայունության պայմաններում, կայունության էլ ավելի ամրապնդման պայմաններում:

Այս երկու շարժերն, իհարկե, ուղիղ կապ չունեն միմյանց հետ, անգամ անկախ հայ-թուրքական ուղիղ կապի բացակայությունից: Միջազգային ասպարեզում Հայաստանի և Թուրքիայի դերակատարումները համեմատելի չեն, հետևաբար համեմատելի չէ ներքին գործընթացներում առկա վիճակը երկու սուբյեկտների միջազգային դերակատարման մասով: Սակայն, այնուհանդերձ, երկուստեք արտաքին քաղաքական ազդեցությունն անխուսափելի է:

Այդուհանդերձ, Թուրքիայում տեղի ունեցող գործընթացների ուղղակի ազդեցություն Հայաստանի առումով քիչ հավանական է, և առավել կարևոր է հասկանալ, թե Հայաստանի հարցը, Հայաստանին առնչվող հարցերը ինչ տրանսֆորմացիայի կենթարկվեն այլ կենտրոնների հետ Թուրքիայի հարաբերության օրակարգում՝ ներառյալ նաև մերձավորարևելյան զարգացումները:

Սակայն մի բան անժխտելի է՝ Թուրքիան, չնայած Հայաստանի հետ ուղիղ հարաբերության բացակայությանը, Հայաստանի աշխարհագրական հարևանն է, և այնտեղ աղմկոտ որևէ զարգացում՝ բառի բուն և պատկերավոր իմաստով, մեծ հավանականություն ունի արձագանքել Հայաստանի հետ սահմանին, ընդ որում՝ թե՛ դրական, թե՛ բացասական իմաստով: Հայաստանն անկասկած պետք է պատրաստ լինի ցանկացած, ընդհուպ անհավանական թվացող սցենարի՝ հաշվի առնելով նաև այն, որ հայ-թուրքական սահմանը ոչ միայն միջպետական, այլև աշխարհաքաղաքական հանգուցային սահման է ռազմաքաղաքական մի շարք իմաստներով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում