Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուշակենկոն շնորհավորական ուղերձ է հղել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ սահմանադրական փոփոխությունների հարցով հաջող հանրաքվե անկացնելու կապակցությամբ, հաղորդում է «ԲելՏա» բելառուսական գործակալությունը:
«Կողմ արտահայտվելով սահմանադրական բարեփոխմանը՝ թուրք ժողվուրդն աջակցել է գործող իշխանությունների ջանքերին, որոնք ուղղված են տնտեսական աճին, պետությունում քաղաքական կայունությանը և խաղաղությանը: Հավատացած եմ, որ հանրաքվեի արդյունքները նպաստելու են Թուրիքայի ինքնիշխանության և անկախության հետագա ամրապնդմանը»,-ասվում է շնորհավորական ուղերձում:
Լուկաշենկոն նաև հույս է հայտնել, որ երկու երկրների միջև համագործակցությունը կամրապնդվի՝ ի շահ ժողովուրդների: