Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունն առաջին անգամ ցուցադրել է Արկտիկայում՝ Ալեքսանդրի կղզում, տեղկայված ռազմաբազան: Այս մասին հաղորդում է գերատեսչության կայքը:
ՌԴ ՊՆ-ի կայքում մեկնարկել է ինտերակտիվ նախագիծ՝ վիրտուալ էքսկուրսիա բազայով: Նշվում է, որ բազայի ռազմական ենթակառուցվածքը բաղկացած է հատուկ նշանակության բազմաթիվ ենթակառուցվածքներից, կառավարման կետերից, հատուկ տեխինկայի համար կայանատեղիներից, թաքստոցներից:
3D էքսկուրսիան ցուցադրում է՝ ինչպիսին են զինծառայողների սենյակները, ճաշարանը, մարզասրահը, գրադարանը: