Սլովակ գիտնականները ստեղծել են աշխարհում առաջին անգույն սուրճը, որը հետքեր չի թողնում ատամների և հագուստի վրա։ Չնայած ըմպելիքի թափանցիկությանը՝ կոֆեինի ծավալը համապատասխանում է սովորական սուրճի մեջ պարունակվող կոֆեինի ծավալին։
Եղբայրներ Դավիթ և Ադամ Նադիները նշում են, որ սուրճը ողջ աշխարհում մեծ ժողովրդականություն վայելող ըմպելիք է, սակայն այն հետքեր է թողնում, իսկ դրանք մաքրելը շատ խնդրահարույց է։ Անհարմարավետության պատճառը նրանում է, որ ըմպելիքն իր կազմում ունի խեճեր և յուղեր։
Գիտնականները ներկայացրել են CLR CFF ըմպելիքը, որն ունի սուրճի համ և հատկություններ, սակայն չի պարունակում գունային պիգմենտներ։