Wednesday, 24 04 2024
Սփյուռքը պետք է առաջնորդվի Հայաստանի պետական շահով. առաջնայինը ՀՀ կենսական շահն է
18:35
Ֆրանսիան ԵՄ-ին առաջարկել է նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
Վրաստանի իշխող կուսակցությունը իր աջակիցներով ցույց կանի
Ապրում ենք քաղաքական ռեալիզմի աշխարհում՝ շատ հարցեր որոշողը ուժն է
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է իր մոտ գերության մեջ գտնվող իսրայելցի 30 բարձրաստիճան գեներալի և սպայի մասին
Բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Կյանքից հեռացել է ականավոր գիտնական Նիկոլայ Հովհաննիսյանը
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ավրորա Մարդիգանյանին նվիրված հուշակոթող-քանդակը կխորհրդանշի նրա կյանքը՝ Ցեղասպանությունը վերապրելուց մինչև փրկություն
18:01
Ղազախստանը և Միացյալ Թագավորությունը ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիր են ստորագրել
Հռոմի իտալաարաբական կենտրոնը նշել է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը
Էրդողանը դարձյա՞լ սպառնում է
Թուրքիայի քրդամետ կուսակցություններն ու կազմակերպությունները Անկարային կոչ են արել դադարեցնել Հայոց ցեղասպանության ժխտողականությունը
17:50
Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ Կանադայի վարչապետի ուղերձը
17:50
Անկարայում տեղի կունենա Թուրքիայի և Գերմանիայի նախագահների հանդիպումը
Վրաստանի վարչապետը կմասնակցի հակա-ԼԳԲՏ համաժողովի
Այրվել է մոտ 50 հա չոր խոտածածկույթ
17:26
Միացյալ Թագավորությունը կմեծացնի իր ռազմական բյուջեն
17:20
Թալիբները մտադիր են հատուկ ստորաբաժանում ստեղծել ԻՊ-ի դեմ պայքարելու համար
17:10
Չինաստանը դեմ է հանդես եկել ԱՄՆ-ի նոր օրինագծում Թայվանի վերաբերյալ դրույթներին
Ուղիղ․ Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մոսկվայի Սուրբ Պայծառակերպության Մայր տաճարում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագ է մատուցվել
16:50
Կոնգոյում կապիկի ծաղիկի համաճարակ է հայտարարվել
«Հայաստանը պետք է վերացնի խաղաղության պայմանագրին խանգարող իրավական խոչընդոտները. Ալիևի ներկայացուցիչ
Ալիեւի «ձիով քայլը»
16:24
Լոնդոնում չորս մարդ է վիրավորվել պալատական հեծելազորի նժույգների փախուստի պատճառով
Բոլոր թելերով եմ կապված Ցեղասպանության հետ. այն պետք է դառնա ՀՀ անվտանգության անբաժանելի տարր
Ադրբեջանում կայացել է Իլհամ Ալիևի և Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի հանդիպումը

Ինչո՞ւ է շահում իշխանության ճգնաժամը

Հայաստանի հանրապետական կուսակցությունից բացի, մյուս բոլոր քաղաքական ուժերը, նույնիսկ ԲՀԿ-ն և ՀՅԴ-ն, որոնք մասնակցել են խորհրդարանի ընտրությանն ու անցել խորհրդարան, հայտարարել են զանգվածային կեղծիքների մասին:

Բայց բոլորը գնում են խորհրդարան։ Իրական ընդդիմախոսությանը, թե դա փաստացի նշանակելու է գործարք ընտրությունը կեղծած ՀՀԿ հետ և այդ կեղծ ընտրության լեգիտիմացում, անօրինական ընտրությամբ ձևավորված խորհրդարանի լեգիտիմացում, այդ ուժերը պատասխանում են, թե իրենց ստացած մանդատը լեգիտիմ է, և այն չեն հանձնի: Այդ պնդումը, թերևս, հանդիսանում է հասկացությունների գիտակցված կամ ակամա նենգափոխում:

Գուցե խորհրդարանի անցողիկ տոկոսը հաղթահարած ուժերից որոշները իսկապես ստացել են այն, ինչ նրանց անվան դիմաց գրել է իշխանությունը, այլ ոչ թե իշխանությունն է նրանց ձայներ վերագրել արգելքը հաղթահարելու և հետընտրական աղմուկը նվազեցնելու համար: Բայց խորհրդարանն ամբողջական ինստիտուտ է: Չի լինում այնպես, որ այդ կառույցի կեսը լեգիտիմ է, իսկ կեսը՝ ոչ: Լեգիտիմ է կամ ամբողջ խորհրդարանը, կամ լեգիտիմ չէ դրա որևէ մասը, որովհետև որոշումները կայացնելիս դրանք ամրագրվում են ամբողջ խորհրդարանի անունից: Եվ եթե, օրինակ, ընդդիմությունը դեմ է լինում կամ չի մասնակցում այդ որոշումների քվեարկությանը, ապա պատմության մեջ իրավականորեն արձանագրվում է, որ ընդդիմությունը դեմ էր կամ չքվեարկեց, ինչը նշանակում է, որ խորհրդարանն աշխատեց իր դասական կանոնի համաձայն՝ մեծամասնությունը կողմ, ընդդիմությունը` դեմ: Այսինքն` մասնակցելով խորհրդարանի ընտրությանը, ընդդիմությունը իր թեկուզ լեգիտիմ մանդատով պարզապես լեգիտիմացնում է նաև իշխանությանը վերագրված մանդատը, կեղծ արդյունքով ստացած մանդատը: Իշխանությանը պետք է հենց դա:

Ընտրողի հետ պետք է լինել ազնիվ: Ընտրողը կամ հասարակությունը, եթե անգամ ընտրող չէ կամ քո ընտրողը չէ, գնահատում է ոչ թե մաքսիմալիզմը, ինչպես փորձում է ինքնապաշտպանության տրամաբանության մեջ ներկայացնել ընդդիմությունը, այլ ազնվությունը՝ մաքսիմալ ազնվությունը: Ներկայումս խնդիրը հենց դա է: Պետք չէ մանդատ վերցնելն ու խորհրդարան գնալը մատուցել իբրև Ավարայր կամ Սարդարապատ, եթե դա ընդամենը իրավիճակային որոշում է, իր մեջ չի պարունակում որևէ ռազմավարական հեռանկար և պարզապես ընդդիմությանը կամ ընդդիմություններին ցուգցվանգից դուրս բերելու մի տարբերակ է: Թեև, մյուս կողմից, դա նաև հակառակի՝ ցուգցվանգի մեջ լինելու վկայություն է, երբ ընդդիմության ամեն քայլ աշխատում է իր իսկ դեմ: Իսկ այդ իրավիճակում հայտնվելու պատճառը, թերևս, այն է, որ ընդդիմությունը Հայաստանում, ինչպիսի անուն էլ այն ունենա, թերևս ունի մի խրոնիկ յուրահատկություն. ընդդիմությունները երբեք ներկա ժամանակի ռեժիմով չեն ընդունում, որ սխալվել են, որ կարող են սխալվել, որ հնարավոր էր անել այլ բան, քան արվում է տվյալ պահին: Սխալների նրանց խոստովանությունը եթե նույնիսկ լինում է, ապա շատ ուշացած ռեժիմում, այն էլ հիմնականում պատասխանատվությունը դնելով հասարակության վրա: Տարիների այդ խրոնիկ հատկանիշը փոխանցվում է ընդդիմությունից ընդդիմություն, նրանք բոլորը ներկա ռեժիմում շարունակաբար ու միաբերան միշտ պնդում են, որ այն, ինչ անում են, առավելագույնն է, և դրանից ավելին անելը հնարավոր չէ կամ դրանից այլ կերպ անելը հնարավոր չէ, իսկ այլ տարբերակի մասին խոսակցություններն էլ վերագրվում են իշխանահաճությանը, ընդդիմության դեմ ինչ-որ դավադրություններին: Արդյունքը հենց այն ցուգցվանգն է, որում հայտնվել է ընդդիմությունը Հայաստանում: Ընդ որում` այստեղ խոսքը արդեն երևի թե ոչ միայն ընդդիմություն ֆիզիկական, սուբյեկտային հասկացությանն է վերաբերում, այլ թերևս երևույթին ընդհանրապես: Հայաստանում ընդդիմություն երևույթի ճգնաժամ է, որը հնարավոր է հաղթահարել արդեն ոչ թե մարտավարական շտկումների և ռազմավարական վերանայումների, այլ ընդհանրապես ընդդիմադիր պայքարի փիլիսոփայության վերանայման շուրջ լայն քննարկումների շնորհիվ:

Հայաստանում ակնհայտորեն նաև կառավարման ճգնաժամ է. իշխանությունն ակնհայտորեն ոչ պակաս ցուգցվանգի մեջ է, ընդ որում` արդեն երկար ժամանակ: Իշխանությունը նաև ունի կարողունակության հետ կապված լուրջ խնդիր, կոմպետենտ կադրային ռեսուրսների լուրջ խնդիր, ընդհանրապես, իշխանություն հասկացությունը Հայաստանում շատ ավելի խորը ճգնաժամի մեջ է, և հենց այդ պատճառով է, որ Հայաստանում տարիներ շարունակ գրեթե այն վիճակն է, որ իշխանությունն ընկած է փողոցում և պետք է պարզապես վերցնել այն: Բայց, իշխանության այդ լրջագույն ճգնաժամը որևէ կերպ չի բարդացնում վերարտադրության պրոցեսը, իշխանության գոյապահպանման պրոցեսը` այն պարզ պատճառով, որ կա նաև հենց ընդդիմություն հասկացության ճգնաժամ: Իսկ այդ դեպքում միշտ շահում է իշխանության ճգնաժամը, որովհետև դրա կրիտիկական կետն այն կլինի միայն, որ ընդդիմությունը դուրս գա իր ճգնաժամից:

 

Լուսանկարը՝ armeniasputnik.am

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում