Իրանում նախագահական մրցարշավին մասնակցելու համար հայց է ներկայացրել 1636 մարդ։ Հայցերի ներկայացման ամսաթիվը լրացել է ապրիլի 15-ին։ Այս մասին հայտնում է Indian Express-ը։
Համաձայն պաշտոնական տվյալների՝ թեկնածուների թվում կա 137 կին։
Իրանում ընտրարշավը պաշտոնապես կմեկնարկի ապրիլի 28-ին, քվեարկությունը ծրագրված է մայիսի 19-ին։
Սպասվում է, որ գործող նախագահ Հասան Ռուհանիի գլխավոր մրցակիցը կդառնա 56-ամյա Էբրահիմ Ռաիսան, ով մտերիմ է Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին։