Tuesday, 23 04 2024
Զարմանում եմ, որ զինված ուժերի մասին տեղեկատվությունը եկեղեցականներից պիտի իմանանք․ Արփի Դավոյան
Սահմանի ցանկացած փոփոխություն պետք է հաստատվի հանրաքվեի միջոցով. Արթուր Խարատրյան
16:40
Օդեսայում հայտնել են ԱԹՍ-ի հարձակումից 9 վիրավորի մասին
Ադրբեջանի արձագանքը ո՞րը կլինի, եթե Ձեր դիրքորոշումը ասենք․ ՔՊ պատգամավոր
Սահմանազատում պետք է լինի, բայց 93 թվականի փաստացի սահմաններով․ Արթուր Խաչատրյան
12 դատական հայց ընդդեմ լրագրողների և լրատվամիջոցների
Պետք է ամեն ինչ անել, որպեսզի տեղեկատվության ազատությունը՝ որպես իրավունք, պաշտպանված մնա․ Մելիքյան
Լրագրողների նկատմամբ ճնշումներ եղել են, ֆիզիկական բռնություններ չեն եղել՝ 2024թ. 1-ին եռամսյակում
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն ու ՀՀ-ում ԱՄՆ դեսպանն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Էրդողանի «Բաղդադի երկաթուղին»
Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվել է առաջին սահմանային սյունը
«Փրկիչի» խայտառակ սցենարն է. խաղաղապահի բրենդի ներքո օկուպացվելու է Հայաստանը
ՀԱՄԱՍ-ը զգալի ուժ է պահպանում Գազայի հատվածում
Եթե միայն դրոշն ենք այրում, նշանակում է՝ շատ տկար ենք
15:50
Զալուժնու թեկնածությունը հաստատվել է որպես Լոնդոնում Ուկրաինայի դեսպան
Այս տարվա սկզբին ֆինանսների արտահոսքը Հայաստանից ավելացել է
Հայաստանի այրվող դրոշները
«Հայաստանն ու Ադրբեջանը միջնորդների կարիք չունեն». Ալիև
«Հնարավորության դռները միշտ չէ, որ բաց են մնում». Էրդողանը՝ Փաշինյանին
ՀՀ վարչապետն Էկոնոմիկայի նախարարությանը հանձնարարել է ներկայացնել տնտեսական աճի առաջմղմանն ուղղված առաջարկություններ
Բաքուն համաձայն է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը Ղազախստանում
Ալիևն ու Պուտինը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունները
Ալիևը խոսել է ԵԱՏՄ մտնելու հավանականության մասին
Քննարկվել են Հայաստան-Հունաստան միջխորհրդարանական համագործակցությունը
Ավանեսյանը համաճարակային իրավիճակ վերաբերյալ խորհրդակցություն է անցկացրել
Մարզպետարանը հերքել է Ոսկեպարում հայկական դրոշը ադրբեջանականով փոխարինելու լուրերը
Տավուշում ճանապարհը բացել են. դեպի Վրաստան երթևեկությունը վերականգնված է
Ռուս-ադրբեջանական հարաբերության նոր փուլ
14:45
Brent տեսակի նավթը թանկացել է` հասնելով մեկ բարելի դիմաց մինչև 87,5 դոլարի
14:30
Իրանի արտգործնախարարը քննադատել է ԵՄ որոշումը Թեհրանի դեմ պատժամիջոցներն ընդլայնելու մասին

Ինչ է սպասվում Սիրիայում ամերիկյան ավիահարվածից հետո. Al-Ayyam, Պաղեստին

Al-Ayyam պաղեստինյան պարբերականում հոդվածագիր Սամեխ Շաբիբն անդրադարձել է Սիրիայում տեղի ունեցած վերջին իրադարձություններին և որպես հետևանք՝ հնարավոր զարգացումներին։

«Իդլիբից ոչ հեռու գտնվող Խան-Շեյխուն քաղաքին ԱՄՆ-ի հասցրած հրթիռային հարվածից հետո, որի հետևանքով զոհվեցին մոտ 58 խաղաղ բնակիչներ, այդ թվում 11 երեխաներ, ՄԱԿ ԱԽ-ն Սիրիայի հարցով արտակարգ նիստ անցկացրեց՝ քննարկելու այն, ինչ իրականում տեղի է ունեցել և որոշելու, թե ով է պատասխանատվություն կրում դրա համար։

Ամեն ինչ տեղի ունեցավ ռազմական գործողությունների թեժ պահին, որոնք իրականացրել են սիրիական զորքերը՝ Ռուսաստանի գլխավորած միջազգային կոալիցիայի աջակցությամբ, որի մեջ մտնում է նաև Իրանը, և ԱՄՆ-ի հայտարարությունների ֆոնին, թե ամերիկյան ղեկավարության համար Ասադի ռեժիմի տապալումը չի հանդիսանում առաջնահերթ հանձնարարություն Սիրիայում։

Այդ երկրում քիմիական հարձակման վերաբերյալ կարելի է վստահությամբ ասել, որ քիմիական զենքը հայտնվել է սիրիական ընդդիմության ձեռքում Թուրքիայի տարածքով։ Հայտնի է, որ ընդդիմությունը զբաղվում է քիմիական զենքի արտադրությամբ, հայտնի է նաև այն, որ սիրիական ղեկավարությունը բազմիցս տեղեկացրել է այդ մասին ՄԱԿ ԱԽ-ին։

Գործնական տեսանկյունից Սիրիան Իդլիբում մարտական գործողությունների ընթացքի վրա ազդելու համար քիմիական զենքի կիրառման կարիք չի ունեցել։ Հատկապես, եթե հաշվի առնենք, որ ռազմական իրավիճակը համապատասխանել է նրա և նրա դաշնակիցների շահերին, իսկ Սիրիայում իշխանության ղեկին նախագահ Բաշար Ասադի պահպանումը դարձել է ԱՄՆ-ի համար ընդունելի։

Համաձայն ռազմական գնահատականներ՝ սիրիական ավիահարվածը ԴԱԻՇ-ի ու «Ջեբհաթ ալ-Նուսրայի» ձեռքի տակ մնացած զենքի ու զինամթերքի պահեստներին դարձել է այդ պահեստներում եղած քիմիական զենքի պայթյունի պատճառ, որն անմեղ մարդկանց կյանքեր է խլել։

ԱՄՆ-ը, իր հերթին, չսպասեց այդ միջադեպի որևէ հետաքննության և շտապեց ավիահարված հասցնել Սիրիային՝ իրականացնելով Միջերկրական ծովի նավերից 59 հրթիռների արձակում՝ ուղղված Հոմս քաղաքից հարավ գտնվող սիրիական ավիաբազային՝ նախապես տեղեկացնելով այդ մասին Ռուսաստանին։

Հարկ է նշել, որ այդ մանրակրկտորեն նախապատրաստված ավիահարվածը դարձել է ինքնատիպ ուղերձ շատ ուժերի համար, իսկ դրա նպատակն էր Սիրիայում խաղի միջազգային կանոնները փոխելը։

Ռուսաստանը դիտարկում է այդ իրադարձությունը որպես ագրեսիա անկախ, ինքնիշխան պետության դեմ և որոշում է ընդունել դադարեցնել իր համաձայնագիրն ԱՄՆ-ի հետ, համաձայն որի՝ կողմերը պարտավորվել էին համակարգել իրենց գործողությունները սիրիական օդային տարածքում, և Միջերկրական ծով ուղարկել իր լավագույն հածանավը, և այժմ նման իրադրությունն իրենից սպառնալիք է ներկայացնում միջազգային անվտանգությանը։

Չկան որևէ կասկածներ, որ այն, ինչ արվել է ԱՄՆ-ի կողմից, վկայում է սիրիական ուղղությամբ ամերիկյան քաղաքականությունում լուրջ փոփոխությունների մասին, որոնք նշանավորում են շեղում Օբամայի քաղաքականությունից։ Բացի այդ, այդ քայլն իրենից ներկայացնում է փորձ՝ վերադարձնելու առաջնորդի կարգավիճակը Մերձավոր Արևելքում Ռուսաստանի ու Իրանի հաշվին։

Հրթիռային հարվածը հասցվել էր՝ այդպիսով հայտարարելու, որ հենց ԱՄՆ-ն ունի աշխարհում ռազմական առաջնորդի կարգավիճակ, նրանք պետք է վճռորոշ խոսք ասեն սիրիական ճգանաժամի վերաբերյալ և որոշեն, թե ով ինչ դեր խաղա տարածաշրջանում։

Հրթիռային հարվածին կհաջորդի նոր փուլ, որին բնորոշ կլինի ուժերի այլ բաշխվածությունը, կողմերի այլ դիրքորոշումները, այլ ռազմավարություններ, իսկ դրա համար, ակնհայտ է, որոշ ժամանակ կպահանջվի։

Արաբական երկրներն աջակցել են Սիրիային հրթիռային հարված հասցնելու ԱՄՆ-ի որոշմանը և դրանում տեսել Մերձավոր Արևելքում աճող իրանական ազդեցությունից, Սիրիայում Բաշար Ասադի նախագահությունից ազատվելու մեկնարկ, ինչպես նաև տարածաշջանում արաբա-սաուդական ազդեցության վերականգնման մեկնարկ։

Թուրքական ղեկավարությունն իր կողմից ԱՄՆ-ի հարվածում տեսել է Բաշար Ասադի դերի թուլացում, և որպես հետևանք՝ Թուրքիայի դերի վերականգնում, հատկապես Սիրիայի հյուսիսում։

Թուրքիան ուրախ էր իմանալու ամերկացիների կողմից իրականացված հրթիռային հարվածի մասին և շուտով սկսել է անվտանգության ոլորտի պլանների իրագործումն ինչպես Սիրիայի հյուսիսում, այնպես էլ երկրի հարավում՝ խրախուսելով և աջակցելով այդ ուղղությամբ Հորդանանի ջանքերը։

Դժվար է կանխագուշակել, թե ինչ տեղի կունենա մոտ ապագայում, սակայն կարելի է նշել, որ սիրիական ճգնաժամն արդեն մտել է նոր փուլ, և այն անհնար է շրջել։

Վերջապես, պետք է ասել, որ այս փուլն իր հետ կբերի լուրջ փոփոխություններ ընդհանուր առմամբ Մերձավոր Արևելքի և մասնավորապես պաղեստինա-իսրայելական հակամարտության կարգավորման գործում»,-եզրափակում է Շաբիբը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում