Ավագանու ինստիտուտը բացարձակ կայացած չէ մեր երկրում, մանավանդ Երևանում, քանի որ ավագանու անդամների՝ որոշումների վրա ազդելու հնարավորությունը հասցված է մինիմումի: Այս մասին «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում ասաց Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության ղեկավար Գագիկ Բաղդասարյանը:
«Ավագանու անդամներն ունեն համոզմունք, որ որոշում կայացնողը Երևանի քաղաքապետն է, և բոլորի համար դա օրենք է: Եվ քանի որ մեր ԱԺ-ում մեծամասնությունը ՀՀԿ-ն է, երկրորդ ուժը՝ ԲՀԿ-ն, մենք քվեարկության արդյունքների վրա ազդելու ուժը չունեինք: Այս տարիներին ինչ-որ արեցինք, դա բավարար չէ: Մեր կարծիքը կարևոր հարցերում նույնիսկ չէին էլ հարցնում»,- նշեց Գ. Բաղդասարյանը:
Անդրադառնալով խորհրդարանական ընտրություններին, նա նշեց, որ այն մարդիկ, ովքեր իրականում արժանի էին ընտրվելու՝ որպես պատգամավոր, ովքեր պատրաստ էին աշխատել, որպեսզի մեր երկիրը կարողանայինք ճգնաժամից դուրս բերել, չընտրվեցին. « Ընտրողների թիվը ուռճացված է: Ընտրություններում հաղթեցին ֆինանսական ռեսուրսները: Ընտրված խորհրդարանը չի արտացոլում ժողովրդի կամարտահայտությունը»:
Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող երեք ուժերը, մի կողմից ընդունելի են, մյուս կողմից՝ ոչ,- նշեց Գ. Բաղդասարյանը,- ընտրողի համար ավելի հեշտ կլիներ, եթե սև ու սպիտակի ընտրություն լիներ»:
Մանրամասները՝ տեսանյութում: