Խնդիրներն ընտրություններով չեն ավարտվում, խնդիրները նոր են սկսվում, ավելանում են և ավելի են տեսանելի դառնում… Յուրաքանչյուրն ինքն իրեն պետք է խոստովանի՝ սա իր երկի՞րն է, թե՞ չէ, ինքն այստեղ ապրելո՞ւ է, թե՞ չէ, իր երկիրը փոխելո՞ւ է, թե՞ չէ… Պետք է մտածել մաքրության մասին, մաքրության համար չպետք է պայքարել, պետք է ավլել: Կնայեն, կասեն իշությո՞ւն է անում. այո՛, էս քաղաքին հենց էշություն անողի է պետք: Այս մասին «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում ասաց «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը՝ հավելելով, որ մեր լուսավորիչների ճանապարհով պիտի անցնենք:
Անդրադառնալով առաջիկայում սպասվող Երևանի ավագանու ընտրություններին՝ Բլեյանը նշեց, որ հավակնությունների հետևում պետք է լինեն մարդուն բարձրացնող ծրագրեր: Մարդը պետք է զգա, որ, շնորհիվ աջակցության, ավելի կարող է դառնում: «Քաղաքական գործիչներն իրենց անելիքը գիտեն, իմ խորհրդի կարիքը չունեն, ես դիմում եմ հասարակությանը, նորին մեծություն ընտրողին՝ քայլ անել և սկսել Զանգվից, մեզ միավորողը պետք է լինի Զանգուն: Այն վերածել ենք աղբանոցի և օտարել ենք մեզնից: Պետք է սկսել սեփական բակից, շրջակա միջավայրից և խիզախել՝ ազատվել ժանգոտված չափարներից:
Իմ կարծիքով՝ շատ կարևոր է, որ քաղաքացուն, երևանցուն իջեցնեն իր պատշգամբից… ապրիլը երկրագործության ամիս է, և շատ կարևոր է, որ նարդի, բլոտ խաղացող անգյալ մարդը ոտքի կանգնի, իր շուրջը նայի… Եթե այսօր տեսնեմ, որ այգեգործությամբ զբաղվող 10 մարդ ավելացել է, սկսել է ծառ տնկել, ուրեմն քաղաքում շատ կարևոր իրադարձություն է կատարվել»:
Մանրամասները՝ տեսանյութում: