Լույս շաբաթ գիշերը Աֆղանստանի Հիլմենդ նահանգում ավտոբուսում գտնված առնվազն 11 խաղաղ բնակիչ է զոհվել ինքնաշեն ռումբի պայթյունի հետևանքով: Այս մասին հայտնում է «Սինհոա» գործակալությունը՝ հղում անելով տեղի իշխանություններին:
Զոհվածները Նավա հեռավոր շրջանից մեկնում էին նահանգի մայրաքաղաք Լաշկարգահ քաղաք: «Պայթյունն ուժեղ է եղել, և բոլորը, ովքեր եղել են ֆուրգոնում, զոհվել են»,- ասել է իշխանությունների ներկայացուցիչ Օմար Ժվակը: Նրա խոսքով՝ իշխանությունները փորձում են պարզել՝ արդյոք զոհերի թվում կանայք և երեխաներ կան:
Հիլմենդի ոստիկանապետը պայթյունի պատասխանատուն համարել է «Թալիբան» արմատական շարժմանը՝ նշելով, որ ականը դրված է եղել ճանապարհին, որը հաճախ են օգտագործում զինվորականները: Նրա խոսքով՝ հենց նրանք են եղել գրոհայինների թիրախը: