Thursday, 25 04 2024
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց

Հայոց ցեղասպանություն. Թրամփը պետք է կարողանա սկսել այնտեղից, որտեղ ավարտել է Ռեյգանը. The Hill

Ամերիկայի հայկական համագումարի համանախագահ Անտոնի Բարսամյանը և ամերիկահայ հայտնի վենչուրային կապիտալիստ, գիտնական ու բարերար Նուբար Աֆեյանը The Hill պարբերականում հրապարակել են հոդված՝ «Հայոց ցեղասպանություն. սկսելով այնտեղից, որտեղ Ռեյգանն ավարտեց» վերտառությամբ: Հոդվածագիրներն անդրադարձել են Հայոց ցեղասպանության ճանաչմանը, ներկայացրել տարբեր փաստեր և հույս հայտնել, որ ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփը կշարունակի Ռոնալդ Ռեյգանի քաղաքականությունն ու կճանաչի 1915-ի թվականին տեղի ունեցածը:

«36 տարի առաջ նախագահ Ռեյգանն արեց այն, որը չի համարձակվել անել որևէ նախագահ: Նա օգտագործեց «ցեղասպանություն» տերմինը` անդրադառնալով 1915-1923 թվականներին տեղի ունեցած դաժան դեպքերին՝ հայ ժողովրդի համակարգված ոչնչացում թուրք-օսմանների կողմից: Այդ դաժան իրադարձությունը ոչնչացրեց շուրջ 1,5 մլն և տեղահանեց 500 հազար հայի, որը մինչև ցեղասպանությունը եղած հայերի մեկ երրորդն էր: Այսօր աշխարհում սփռված հայերը 10 միլիոն են, որից 1,5 մլն-ը բնակվում է ԱՄՆ-ում: Եվ ոչ ոք չի արել ավելին, քան ԱՄՆ-ը: Դեսպան Հենրի Մորգենթաուի պնդմամբ՝ 1918 թվականին Մերձավոր Արևելքում հիմնադրամի ձևավորումը տեղի է ունեցել, որպեսզի վերջ տրվի հայ ժողովրդի լիակատար ոչնչացմանը: Մինչև 1930 թվականը հիմնադրամը ցուցաբերել է 117 մլն դոլարի օգնություն, որն այսօրվա պայմաններում հավասարազոր է 1,25 մլրդ դոլարի: Իրականացված ծրագրերի արդյունքում փրկվել են բազմաթիվ հայեր, հույներ և սիրիացի փախստականներ, այդ թվում 132 հազար որբ` Թբիլիսիից մինչև Կոստանդնուպոլիս»,-գրել են հոդվածագիրները:

Նրանք հիշեցրել են, որ հայերը 20-րդ դարում եղել են ամենամեծաթիվ փախստականները, և ցավով հավելել, պատմությունն այսօր կրկնվում է. Սիրիայից մինչև Սուդան. շուրջ 65 մլն մարդ փախչում է` ելնելով իր անվտանգությունից:

«Ճշմարտությունն ընդունելու անկարողությունը վտանգավոր սխեմա է, բայց այն մոռանալն ավելի վատ է: Այս ըմբռնումը չի կորցրել անգամ Ադոլֆ Հիտլերը, ով ցեղասպանության մասին ակնարկել է 1939-ին` Լեհաստանում: Նա հրամաններ էր արձակում իր՝ այսպես կոչված «մահվան ստորաբաժանումներին», որպեսզի նրանք լեհ տղամարդկանց, կանանց և երեխաներին սպանեն առանց խղճահարության` նշելով, որ միայն այդ դեպքում իրենք կստանան կյանքի անհրաժեշտ տարածություն: «Այսօր ո՞վ է խոսում հայերի բնաջնջման մասին»,- ասում էր Հիտլերը: Բայց Հիտլերը սխալվում էր իր գնահատականներում, և շատերն էին հիշում հայերի մասին: Ռաֆայել Լեմկինը 1941 թվականին ստեղծեց «ցեղասպանություն» տերմինը`անդրադառնալով հայերին: 1951 թվականին Միացյալ Նահանգները Միջազգային դատարանում հիշատակեց բռնի գործողությունները ցեղասպանության զոհերի դեմ` ընդգծելով. «Ցեղասպանություն տեղի է ունեցել մարդկային պատմության ողջ ընթացքում. քրիստոնյաների հետապնդումները Հռոմեական կայսրությունում, թուրքերի կողմից հայերի ջարդերը, միլիոնավոր հրեաների ու լեհերի ոչնչացումը նացիստներից կողմից հանդիսանում են ցեղասպանության վառ օրինակներ»:

Նախագահ Ռեյգանը գիտակցեց անցյալը հիշելու կարևորությունը, որքան էլ այն քաղաքականապես դժվար լիներ: Նա այդ մասին հիշատակեց 1981 թվականին` հայտարարելով. «Հայերի ցեղասպանությանը հաջորդել են կամբոջացիների ցեղասպանությունը, մի շարք այլ ժողովուրդների նկատմամբ հետապնդումները, Հոլոքոստի դասերը երբևէ չպետք է մոռանալ»»,- նշված է հոդվածում: Անտոնի Բարսամյանի և Նուբար Աֆեյանի կարծիքով՝ Ռեյգանը հասկացել էր այդ հարցը պահպանելու կարևորությունն այն պարագայում, երբ մյուսները որոշել էին այն հասցնել նվազագույնի կամ այն օգտագործել սեփական օրա կարգն առաջ մղելու համար:

«Սկսած նախագահ Ռեյգանից, երկու կուսակցությունների (հանրապետականներ ու դեմոկրատներ) նախագահների թեկնածուները պարբերաբար անդրադարձել են Հայոց ցեղասպանությանը և խոստացել, որ ընտրվելու դեպքում կճանաչեն այն: Բայց ցավոք, քաղաքական զգայունությունը դարձել է գերակայություն, երբ այդ թեկնածուները զբաղեցրել են այդ պաշտոնը: Որոշ նախագահներ դա անվանել են «կոտորած», «ահավոր ողբերգություն» և «զանգվածային ողբերգություն», բայց ոչ ոք չկարողացավ այն կոչել իր անունով` ցեղասպանություն: Համեմատելով բազմաթիվ խնդիրներ, որոնք ծառացած են ընտրված նախագահների առջև, հայ ժողովրդի դեմ իրականացված ոճրագործությունը կարող է թվալ շատ փոքր, բայց պատմությունը պահանջում է ճիշտ հաշվարկ: Որոշները նախագահ Թրամփին համեմատում են նախագահ Ռեյգանի հետ, հատկապես այն ժամանակ, երբ նա խախտում է «հին կարգը»: Ապրիլի 24-ին լրանում է Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցը, եկեք հույս հայտնենք, որ Թրամփը կկարողանա սկսել այնտեղից, որտեղ ավարտել է Ռեյգանը 36 տարի առաջ»,- նշված է հոդվածում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում