Ուկրաինայում ձերբակալվել են 2 թուրք զբոսաշրջիկներ: Այս մասին հայտնում է թուրքական «Հաբերլեր»-ը:
Զբոսաշրջության պատրվակով Ուկրաինայում գտնվող Թուրքիայի քաղաքացիները մեղադրվում են մարդու օրգանների վաճառքով զբաղվելու մեջ:
Ուկրաինական ԶԼՄ-ների համաձայն` Ուկրաինայում ձեռք բերված օրգանները շուրջ 1,5 տարի տեղափոխվել են Թուրքիա և վաճառվել:
Ձերբակալվածներին սպառնում է 8-15 տարվա ազատազրկում: