Իրանի հյուսիս-արևմուտքում ջրհեղեղի զոհն է դարձել առնվազն 17 մարդ։ Այս մասին հայտնում է Արևելյան Ադրբեջան նահանգի Ճգնաժամային իրավիճակների վարչության ղեկավար Հալիլ Սաեյին՝ փոխանցում է IRNA գործակալությունը։
14 դիեր հայտնաբերվել են Աջաբշիր մարզում, ևս 3-ը՝ Ազերշահր շրջանում։
Ջրհեղեղի հետևանքով տուժել է 37 մարդ։ Որոնողա-փրկարարական գործողությունները շարունակվում են։