Առնվազն 82 գրոհայիններ են ոչնչացվել Աֆղանստանում ԱՄՆ-ի ոչ միջուկային գերհզոր ռումբի հարվածի հետևանքով։ Այս մասին հայտնում է New York Times-ը՝ հղում անելով Նանգարհարի նահանգապետի ներկայացուցչին։
Ավելի վաղ France Presse գործակալությունը՝ հղում անելով Աֆղանստանի ՊՆ հայտարարությանը, հայտնել էր, որ առնվազն 36 գրոհայիններ են ոչնչացվել։
Պայթյունը զգացել են նաև տեղի բնակիչները, ովքեր գտնվել են ռումբի կիրառման վայրից մի քանի տասնյակ մղոն հեռավորության վրա։
9.5 տոննա կշռող լիցքը նետվել էր MC-130 ինքնաթիռից։ Ընդհանուր առմամբ, ԱՄՆ-ի սպառազինությունում կա 15 այդպիսի զինամթերք։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն արդեն անվանել է հարվածն ամերիկյան զինված ուժերի «շատ հաջող առաքելություն»։