Կալիֆորնիա նահանգի իշխանությունները թույլատրել են Apple ընկերությանը փորձարկել առանց վարորդի մեքենաներ։ Այս մասին ասվում է Տրանսպորտային միջոցների կալիֆորնիական դեպարտամենտի կայքում՝ փոխանցում է TASS գործակալությունը։
Կայքում հրապարակվել է ընկերությունների ցուցակ, որոնց թույլատրվել է փորձարկումներ անցկացնել։ Apple-ից բացի, ցուցակում ընդգրկված են նաև Volkswagen Group of America-ն, Mercedes-Benz-ը, Google-ը, Tesla Motors-ը, Nissan-ը, BMW-ն, Honda-ն, Ford-ը և այլն։