«Ժամանակ» թերթը գրում է. «Խորհրդարանական ընտրություններից հետո բավական ակտիվացել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Նա ինտենսիվ հանդիպումներ է խնդրում։ Ծառուկյանի շրջապատի հետ է ցանկանում հարաբերություններ ունենալ:
Ում հետ երբևէ լավ հարաբերություններ է ունեցել՝ կապի է դուրս գալիս, հանդիպման փորձեր անում, որպեսզի վերսկսի շփումները:
Բաղրամյան 26-ում հաստատված իր նախկին ենթականերին՝ նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանին և նախագահի խորհրդական Ալեքսան Հարությունյանին էլ է երկրորդ նախագահը կապվել։
Հանդիպել են նրանք, թե ոչ՝ պարզ չէ։ Բայց Քոչարյանի անսպասելի հետընտրական ակտիվությունը անակնկալ է շատերի համար»։