Thursday, 28 03 2024
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ուղիղ. այսօր Ավագ Հինգշաբթի է. ոտնլվայի արարողություն և խավարման կարգ Անթիլիայում
18:50
Ռուսաստանը պատրաստվում է նոր մեծ հակահարձակման
«Կովկասի գերուհու» տնօրենը 11մլն․ դրամ է հափշտակել
Համոզված եմ մենք կունենանք սերունդ, որը կապրի ԵՄ անդամ Հայաստանում. Էդգար Առաքելյան
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
18:40
ԵՄ-ը մինչև ապրիլ կներկայացնի Ուկրաինային սպառազինությունների մատակարարման պլանը
Իսրայելը ՀԱՄԱՍ-ի 200 զինյալ է լիկվիդացրել Աշ-Շիֆա հիվանդանոցում
«Աշխարհին նոր բազմակողմանի առևտրային համակարգ է անհրաժեշտ». Տոկաև
Գազայում սովը կարող է դիտվել որպես պատերազմի հանցագործություն. ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար
18:10
«Գերմանիայի հատուկ ծառայությունները չեն իմացել Մերձմոսկվայում նախապատրաստվող ահաբեկչության մասին». Շոլց
18:09
ԱՄՆ-ն 228 մլն դոլար է հատկացրել Բալթյան երկրներին 2024 թ. պաշտպանության համար
Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի
Ղրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և ավտոմեքենաներ են վնասվել
18:06
Ֆրանսիայում դադարեցվել է գնացքների երթևեկությունը «Նելսոն» փոթորկի պատճառով
«Սիրիայում, Լիբիայում, Ղարաբաղում կամ այլ տեղ բախվում էինք գլոբալ դաշինքի հակազդեցությանը». Էրդողան
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վանաձորում հղի կնոջ մահվան համար մեղադրանք է առաջադրվել 3 բժշկի
18:01
Նվիրված ու պրոֆեսիոնալ թիմ, ճկուն աշխատելաոճ և գործունեության թափանցիկություն. սա է Հայէկոնոմբանկի հաջողության բանաձևը. Արտակ Առաքելյան
Ալի Նաղիեւը ԵՄ դիտորդական առաքելությունը համարում է «ահաբեկչական»
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը
17:50
Քլինթոնը լոբբինգ է արել Կրասիկովի հետ Նավալնիի փոխանակման համար
Վրաստանի լեռնադահուկային հանգստավայրում ձնահյուսի պատճառով կա անհետ կորած
17:30
Սեուլում ավտոբուսների վարորդները գործադուլ են հայտարարել
17:20
Բուլղարիայում տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ
Եվրանեսթում մենք կողմ ենք քվեարկել մեր ընդդիմադիրների առաջարկին, իրենք մերին`ոչ.շատ բան չփոխվեց
Բաքվի վարքագիծն անընդունելի է. Բաքոյանը՝ ԼՂ-ի նախկին ղեկավարներից հարցազրույցներ վերցնելու մասին
Իսրայելը հայտնել է Լիբանանից հրթիռների արձակման մասին
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վրաստանը մտադիր է երկու տարվա ընթացքում 3,7 մլրդ լարի ծախսել կլիմայի փոփոխության դեմ պայքարի համար

Ընդունելի չէ. ՀՀԿ-ն՝ ՍԱՍ-ում սկանդալային ձայնագրության մասին

Համացանցում հայտնվել է ձայնագրություն, որը վերաբերում է ՀՀԿ ռեյտինգային ցուցակով առաջադրված թեկնածուներից մեկի՝ Արտակ Սարգսյանի նախընտրական գործունեությանը: Ձայնագրության մեջ նկատելի է, թե ինչպես են  «ՍԱՍ»-ի աշխատակիցներին սպառնալիքներով պարտադրում ՀՀԿ-ի օգտին ձայներ բերել:

«Առաջին լրատվական»- ի հետ թեմայի շուրջ զրույցում ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը, անդրադառնալով հարցին, թե արդյո՞ք ՀՀԿ-ում կքննարկվի Արտակ Սարգսյանին ԱԺ-ում որպես պատգամավոր թողնել-չթողնելու հարցը, նշեց, որ ժամանակ չի ունեցել լսել, ձայնագրության մասին տեղեկացել է լրատվամիջոցների հրապարակումներից: «Գլխավոր դատախազությունն արդեն ուսումնասիրում է այդ գործը, իսկ եթե խնդիրը գտնվում է իրավական տիրույթում, ես գնահատականներ չեմ տալիս: Գլխավոր դատախազությունը կուսումնասիրի, կպարզի՝ դա օրինաչափ է, թե ոչ, դրանից հետո նոր կխոսենք այդ մասին»:

Եթե ՀՀԿ-ին ձեռնտու լինի, կպատժե՞ն նրան. այս հարցին ի պատասխան Շարմազանովը նշեց, որ պատժելու համար նախ պետք է պարզել՝ օրենքը խախտել է, թե ոչ: «Որքան տեղյակ եմ՝ Արտակ Սարգսյանի ո՛չ ձայնը կա այդ ձայնագրության մեջ, ո՛չ էլ ինքը ներկա է»: ԱԺ փոխխոսնակը նաև հավելեց, որ ՀՀԿ-ի համար անօրինական երևույթներն ընդունելի չեն:

Ինչ վերաբերում է ընրությունների ժամանակ արձանագրված խախտումներին, Շարազանովը նշեց. «Իսկ ո՞վ կարող է հերքել, որ խնդիրներ եղել են: Ամենաժողովրդավարական երկրներում էլ են լինում խնդիրներ, և մենք այլմոլորակայիններ չենք, որ ասենք, թե մեր երկրում ընտրական գործընթացը հարթ է գնում»:

Մանրամասները՝ տեսանյութում:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում