ՀԲԸՄ-ի 111-րդ տարելիցի կապակցությամբ, ինչպես նաև Հայաստանի և Եգիպտոսի միջև 25 տարվա դիվանագիտական հարաբերությունների ձևավորման առիթով, ՀԲԸՄ Հայաստանը ներկայացնում է «ՀԲԸՄ Ցուցահանդեսներ» շարքից Մշակութային երկխոսություն. ՀԲԸՄ տոնակատարություն ցուցահանդեսը:
«Մշակութային երկխոսություն»-ը համընդհանուր լուսանկարչական արվեստի ծրագիր է, որը վերջին յոթ տարիներին իրականացվում է արվեստագետ Տաթև Մնացականյանի նախաձեռնությամբ:
Ծրագրի մեջ ներառված մի շարք լուսանկարչական դիմանկարները հարգանքի տուրք են արվեստագետների կյանքին ու արվեստին:
Մինչև հունիսի 4-ը ՀԲԸՄ-ում ներկայացված «Հայաստան և Եգիպտոս» շարքը խորհրդանշական է և նվիրվում է ՀԲԸՄ-ի հիմնադիրներին, ովքեր սերում էին Եգիպտոսից:
Մանրամասները՝ տեսանյութում: