Յուրա Խաչատուրովի՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար նշանակվելու մասին «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում Արցախի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյան նշեց. «Յուրան սովետական բանակում մեծ ուղի է անցել, շատ գրագետ է, նա մեծ դեր է խաղացել մեր բանակաշինության գործում:
Մեր բանակը հիմնվել է սովետական բանակի վրա: Հիմա երբ որ հանդիպում ենք ՀԱՊԿ անդամ երկրների ներկայացուցիչների հետ, բոլորի հոգեբանության մեջ սովետական բանակի համակարգն է, հասկանում ենք իրար, մի քանի տարի հետո դժվար կլինի: Խաչատուրովը հարգանք ու պատիվ ունի: Սա շատ ճիշտ նշանակում էր»:
Անդրադառնալով հարցին՝ մեկ տարի է անցել քառօրյա պատերզամից, հենց այդ ժամանակ էր, որ Հայաստանի իշխանությունն իր դժգոհությունը հայտնեց ՀԱՊԿ կառույցից, որ ժամանակին չարձագանքեց, գնահատականներ չհնչեցին, և հիմա, երբ ՀԱՊԿ ղեկավարը հայ է, արդյո՞ք հասցեական գնահատականներ կլսենք, Տե-Թադևոսյանը նշեց. «Հավատում եմ, որ Յուրան կարող է հարցը լուծել՝ կարող է և՛ խոսել, և՛ ծեծել»:
Մանրամասները՝ տեսանյութում: