Thursday, 28 03 2024
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ
Ռուսաստանցիները կորցնում են հետաքրքրությունը Դուբայի նկատմամբ
Ադրբեջանը հրաժարվում է սահմանազատումից՝ Հայաստանին ներկայացնելով ահաբեկիչ և օկուպանտ
Հայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. ՀՀ նախագահ
ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարն այցելել են «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ պատգամավորներն աշխատանքային այցով կգործուղվեն Բեռլին
ՀՀ կառավարության ուղարկած մարդասիրական օգնությունը հասել է Եգիպտոս. 1– 2 օրում կփոխանցվի Գազայի բնակիչներին
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան
Սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար պետական աջակցության ծրագրով նախորդ տարի հաստատվել է 280 շահառուի հայտ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ուղիղ. այսօր Ավագ Հինգշաբթի է. ոտնլվայի արարողություն և խավարման կարգ Անթիլիայում
18:50
Ռուսաստանը պատրաստվում է նոր մեծ հակահարձակման
«Կովկասի գերուհու» տնօրենը 11մլն․ դրամ է հափշտակել
Համոզված եմ մենք կունենանք սերունդ, որը կապրի ԵՄ անդամ Հայաստանում. Էդգար Առաքելյան
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
18:40
ԵՄ-ը մինչև ապրիլ կներկայացնի Ուկրաինային սպառազինությունների մատակարարման պլանը
Իսրայելը ՀԱՄԱՍ-ի 200 զինյալ է լիկվիդացրել Աշ-Շիֆա հիվանդանոցում
«Աշխարհին նոր բազմակողմանի առևտրային համակարգ է անհրաժեշտ». Տոկաև
Գազայում սովը կարող է դիտվել որպես պատերազմի հանցագործություն. ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար
18:10
«Գերմանիայի հատուկ ծառայությունները չեն իմացել Մերձմոսկվայում նախապատրաստվող ահաբեկչության մասին». Շոլց
18:09
ԱՄՆ-ն 228 մլն դոլար է հատկացրել Բալթյան երկրներին 2024 թ. պաշտպանության համար
Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի
Ղրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և ավտոմեքենաներ են վնասվել
18:06
Ֆրանսիայում դադարեցվել է գնացքների երթևեկությունը «Նելսոն» փոթորկի պատճառով
«Սիրիայում, Լիբիայում, Ղարաբաղում կամ այլ տեղ բախվում էինք գլոբալ դաշինքի հակազդեցությանը». Էրդողան
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վանաձորում հղի կնոջ մահվան համար մեղադրանք է առաջադրվել 3 բժշկի
18:01
Նվիրված ու պրոֆեսիոնալ թիմ, ճկուն աշխատելաոճ և գործունեության թափանցիկություն. սա է Հայէկոնոմբանկի հաջողության բանաձևը. Արտակ Առաքելյան

Պարգևատրվեցին «Երեխաների խոսքի ուժը» ծրագրի շրջանակում կայացած մրցույթի հաղթողները

Beeline-ը և Մանկական զարգացման հիմնադրամը մրցանակներ հանձնեցին «Երեխաների խոսքի ուժը» ծրագրի շրջանակում կայացած մրցույթի հաղթողներին։

Պատվոգրերի և նվերների հանձման արարողությունը տեղի ունեցավ Եղեգնաձոր քաղաքում: Մրցույթի հաղթողները թվով վեցն էի Եղեգնաձոր և Վայք քաղաքների ավագ դպրոցներից և վարժարանից:

«Երեխաների խոսքի ուժը» ծրագրի նպատակն է օգտագործելով ժամանակակից տեխնոլոգիաների հնարավորությունները զարգացնել երեխաների և պատանիների ստեղծագործ, քննադատական և այլընտանքային մտածողությունը, բարձրացնել ծնողների և համայնքի բնակիչների իրազեկվածությունը երեխաների բարեկեցության վերաբերյալ։ Ծրագրի մեկնարկը տրվել է Արարատի մարզ Նոր Խարբերդ համայնքում հանրային իրազեկման միջոցառումների շարքով։ Ծրագիրը իրականացվում է Արարատի, Վայոց Ձորի և Տավուշի մարզերի Նոր Խարբերդ, Այնթափ, Եղեգնաձոր, Վայք, Իջևան և Դիլիջան համայնքներում։

«Կրթվելու և զարգանալու պայմանները պետք է հավասար լինեն յուրաքանչյուր երեխայի համար, քանի որ երեխան է հանդիսանում համայնքի զարգացման երաշխիքը և պետության վաղվա քաղաքացին։ Beeline-ի համար, հատկապես կարևոր է այն ծրագրերի իրագործումը, որոնք թվային տեխնոլոգիական լուծումների միջոցով նպաստում են ապագայի կերտմանը»- նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

«Կարևոր է, երբ հեռավոր համայնքում ապրող երիտասարդը մասնակցում է իր համայնքի զարգացմանը և գիտակցում իր կարևորությունը: Հաղթողների հաղորդագրությունները կիսելը տեղական և պետական իշխանությունների հետ ևս մեկ անգամ հրավիրում է նրանց ուշադրությունը համայնքնի խնդիրների վրա և ավելի պարտավորեցնող է դարձնում դրանց լուծումները: Beeline-ի հետ համագործակցությունը գնալով ընդլայնվում է, որն է շարունակակական ծրագրեր մշակել, և այդ ծրագրերի միջոցով երեխաների կյանքը ավելի լավը դրաձնել»,-ասաց Մանկական զարգացման հիմնադրամի տնօրեն Լուսինե Սիմոնյանը։

Նշենք, որ «Երեխաների խոսքի ուժը» ծրագրի շրջանակում հանդիսավոր արարողությամբ ստորագրվեց նաև եռակողմ փոխըմբռնման հուշագիրը, որը կխթանի երեխաների պաշտպանության ոլորտում արդյունավետ եռակողմ համագործակցության գործընթացը Հայաստանում:

Հիշեցնենք, որ Beeline-ը և Մանկական զարգացման հիմնադրամն իրականացնում են սոցիալական ծրագրեր սկսած 2011 թ.-ից: Համագործակցության շրջանակում ստեղծվել է «Մենք» մանկական ներառական թատերախումբը, ինչպես նաև անցկացվել են արտ-թերապիայի կուրսեր, որոնք նպաստում են երեխաների ինտեգրմանը հասարակություն: «Գիտելիք հանուն բարեկեցության» ծրագրի շրջանակում հիմնադրամին տրամադրվել է «0-8000-1007» վստահության հեռախոսահամարը, երկրի 10 դպրոցներում ու մանկապարտեզներում բացվել են «Beeline երեխաների զարգացման անկյուններ» հատուկ կարիքներով երեխաների համար։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում