Երևանի մամուլի ակումբն այսօր կոնֆերանս էր կազմակերպել «ՀՀ Ազգային ժողովի 2017 թվականի ընտրությունների լուսաբանումը Հայաստանի ԶԼՄ-ներում» թեմայով:
Անդրադառնալով ընտրությունները լուսաբանող լրագրողների մասնագիտական գործունեության ապահովմանը, Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանն ասաց, որ որևէ առաջընթացի մասին խոսելն ավելորդ է»:
Նա նշեց, որ խորհրդարանական ընտրությունների օրը՝ ապրիլի 2-ին, Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն արձանագրել է ֆիզիկական բռնության երկու դեպք և 8 տարատեսակ ճնշումների:
«Այս անգամ 1 տարբերություն կար. ընտրությունների օրը, փաստորեն, հիմնականում այդ իրավախախտումները իրագործում էին քաղաքացիները: Շատ դժվար է այդ անձանց քաղաքացի ասել, երևի՝ ընտրազանգվածի մի մասը անվանենք»,- նշեց Մելիքյանը՝ հավելելով, որ կաշառք վերցնողներն ամոթանք էին տալիս լրագրողներին, որոնք իրենց ներկայությամբ խանգարում էին:
Մանրամասները՝ տեսանյութում: