Thursday, 18 04 2024
Արշակունյաց պողոտայում «GAZelle» բեռնատար է այրվել
Արևմուտքը սատարում է «Խաղաղության խաչմերուկին». սա շատ ավելի կարևոր է, քան խոստացված փողի չափը
Տեղումներ չեն սպասվում
Վրաստանում հանրությունը մոբիլիզացվում է. նոր թեժացումներ են սպասվում
Սանահինցիները «կանկախանան». «Հրապարակ»
Տավուշցիները որոշել են սպասել իշխանության քայլերին. «Հրապարակ»
Հայ-սաուդյան մերձեցման համար նպաստավոր պայմաններ են ստեղծվել
Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը. «Հրապարակ»
ՊԵԿ-ը հետաձգել է 2023 թվականի հաշվարկ-հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Օսկանյանին սպասելիս. «Հրապարակ»
Հերթն Անահիտ Ավանեսյանինն է. «Ժողովուրդ»
Էրդողանը շտապեցնում է Պուտինին
01:00
Ջո Բայդենը կստորագրի Ուկրաինային և Իսրայելին օգնություն տրամադրելու օրինագծեր
00:45
Ճապոնիայում 6,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Իմացել է հանքերի տեղը, հափշտակել է 3մլն․-ի ոսկու հանքանյութեր
00:30
Իրանը Սիրիայից դուրս է բերում ԻՀՊԿ սպաների մի մասին
Սա անում եմ, որ ֆորպոստ չլինենք՝ Հայաստանն ինձ համար ավեի կարևոր է, քան քաղաքական կարիերաս. Փաշինյան
ՀԱՊԿ-ը «տաբու է դրել» սառեցում եզրույթի վրա
Մակունցը հանդիպել է ԱՄՆ կոնգրեսական Գեյբ Ամոյի հետ
Մեր խնդիրն է, որ սահմանամերձ գյուղերում տասնյակներով տներ կառուցվեն. վարչապետ
Պիտի քեզ էլ, պապիդ հիշատակն էլ զոհաբերես հանուն Հայաստանի Հանրապետության. Փաշինյան
00:04
Բորելն առաջադրել է Կլաարի թեկնածությունը
00:00
ՀԱՄԱՍ-ի ղեկավարը այցելել է Թուրքիա
Փրկարարները դուրս են բերել Գյումրու շենքերից մեկի նկուղն ընկած 61-ամյա քաղաքացուն
125 հազար դոլարով 5 զորակոչիկի զինծառայությունից ազատելու համար
Վրաստանի «խորհրդայնացումը» իրականանում է
ԵՄ-ն սկսում է զինել Հայաստանին ոչ մահաբեր զենքով
Ամբաստանյալը հայհոյել, սպառնացել է դատավորին և նրա ընտանիքին
Ռուս խաղաղապահները լքում են իրենց «անպատասխանատվության գոտին»

9К333 «Վերբա»՝ Հայաստանի ԶՈւ-ի նոր գերժամանակակից զենքը Ադրբեջանի ԱԹՍ-ների դեմ

ՀՀ ԶՈւ Հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) վարչության պետի տեղակալ, գնդապետ Արթուր Պողոսյանը «Հայ զինվոր» պաշտոնաթերթին տված հարցազրույցում ուշագրավ մանրամասներ է պատմել այն մասին, թե ինչ համալրումներ են ունեցել առաջնագծի ՀՕՊ ստորաբաժանումները Ապրիլյան քառօրյա պատերազմից հետո և ինչ աշխատանքներ են տարվել հակաօդային պաշտպանությունը ավելի արդյունավետ դարձնելու համար: Գնդապետը տեղեկացրել է, որ հայկական զինված ուժերը ձեռք են բերել «Իգլա-Ս» և «Վերբա» հակաօդային պաշտպանության դյուրակիր զենիթահրթիռային համալիրների խոշոր խմբաքանակ: Այս զինատեսակներն արդեն ներգրավված են մարտական հերթապահությունում: Մեկ տարվա ընթացքում, ինչպես նշել է գնդապետ Արթուր Պողոսյանը, հայկական զինուժը ստեղծել է ամուր հակաուղղաթիռային համակարգ: Խոսելով ՀՕՊ համակարգի մյուս փոփոխությունների մասին՝ նա նշել է, որ հակառակորդի անօդաչու թռչող սարքերի՝ ԱԹՍ-ների դեմ պայքարը դարձել է հայկական կողմի առաջնահերթություններից մեկը:

«Չափազանցություն չլինի` Արցախի հատկապես արեւելյան ուղղությունում ստեղծված ՀՕՊ պատնեշը այսօր կարող ենք համեմատել Չինական պատի հետ»,- հայտարարել է ՀՀ ԶՈւ ՀՕՊ վարչության պետի տեղակալը:

9К333 «Վերբա». տեխնիկական բնութագիր

Քանի որ «Իգլա» տեսակի ՀՕՊ միջոցները ավելի շատ են ծանոթ հանրությանը, կկենտրոնանանք ձեռքբերված երկրորդ զինատեսակի վրա:

Եվ այսպես, «Վերբա»-ն ևս ռուսական արտադրության զինատեսակ է նախատեսված հակաօդային պաշտպանության համար: Սա, ըստ էության, «Իգլա»-ի ավելի զարգացած և ժամանակակից տարբերակն է: 9К333 «Վերբա» դյուրակիր զենիթահրթիռային համալիրները (շարժական զենիթահրթիռային համալիրներ) Ռուսաստանի զինված ուժերում սկսել են կիրառվել 2014 թվականից: Սրանք նախատեսված են ցածր թռչող օբյեկտների, մասնավորապես թևավոր հրթիռների և անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարի համար, ընդ որում՝ «Վերբա»-ի հրթիռները կարող են խոցել թիրախները կեղծ ջերմային աղմուկի պայմաններում: «Վերբա» համալիրների 9М336 հրթիռները կարող են խոցել թիրախները 500 մետրից 6 կմ հեռավորության և 10-4500 մետր բարձրության վրա: Համալիրն իր մեջ ներառում է կառավարման ավտոմատացված համակարգ, որն իր 1L122 ռադիոտեղորոշիչ սարքի շնորհիվ կարող է 40 կմ հեռավորության վրա հայտնաբերել մոտեցող թիրախը, ճիշտ ժամանակին ազդանշան ուղարկել զենիթահրթիռային համալիրի օպերատորներին կրակային դիրք գրավելու համար:

Տեսանյութ՝

 Քաղաքական և տակտիկական նշանակությունը

Հակաօդային պաշտպանության զենիթահրթիռային համակարգերի, այսպես ասած, ընտանիքում 9К333 «Վերբա» համալիրները 3-4 մակարդակով ավելի ցածր են հայտնի «Ս-300» զենիթահրթիռային համակարգերից, բայց «Վերբա»-ի ձեռքբերումն ունի քաղաքական նշանակություն:

«Քաղաքական հանգամանքը այն է, որ «Իսկանդերից» հետո «Վերբա»-ն ռուսական արտադրության առնվազն երկրորդ ժամանակակից զինատեսակն է, որի առաջին օտարերկրյա ձեռքբերողը դառնում է Հայաստանը: Սրանք ժամանակակից զինատեսակներ են, որոնք նույնիսկ չունեն շատ ռուսական ստորաբաժանումներ: Սա «Իգլա»-ի ավելի զարգացած տեսակն է, թեև ՀՕՊ պետի տեղակալը հայտարարեց, որ մենք ստացել ենք նաև «Իգլա-Ս» տարբերակը: Սա խոսում է այն մասին, որ Ռուսաստանի հետ ռազմատեխնիկական համագործակցության մեջ մենք ոչ միայն օգտվում ենք, այսպես ասած, «second hand» զենքերից, այլև ստանում ենք ամենաժամանակակից զինատեսակները: Դա տեղի է ունենում ռուսական վարկի շրջանակներում»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում մեկնաբանեց «Կովկաս» ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը:

Խոսելով զենքի ռազմական նշանակության մասին՝ քաղաքագետը նշեց, որ 9К333 «Վերբա» դյուրակիր համալիրները հնարավորություն են տալիս պայքարել գոյություն ունեցող բոլոր օդային թիրախների, այդ թվում ոչ մեծ չափի օբյեկտների, մասնավորապես՝ անօդաչու թռչող սարքերի դեմ:

«Սրանք կարող են աշխատել նույն դրոնների, «կամիկաձեների» դեմ: Եթե մինչ այդ օգտագործվում էին «ՕՍԱ» կամ ավելի թանկարժեք հրթիռներ, ապա այժմ «Վերբա» համալիրները բավարար են դրոնների դեմ պայքարելու համար, թեև սա նույնպես էժան զենք չէ: Ավելի փոքր դրոնների դեմ պայքարելու համար այլ զինատեսակներ են պետք, բայց նաև կարևոր է այն, որ Ապրիլյան պատերազմից հետո «Վերբաները» հնարավորություն են տալիս տակտիկական մակարդակով ավելի արդյունավետ դարձնել անօդաչուների դեմ պայքարը»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում