Կենտրոնական ընտրական հանձնաժողովը չի համադրի ապրիլի 2-ին ընտրած քաղաքացիների մատնահետքերը։ Վարչական դատարանն այսօր մերժեց Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքի հայցը։
Դաշինքի ներկայացուցիչների համար անհասկանալի էր մերժման հիմքը, որովհետև միայն համադրման դեպքում հնարավոր կլիներ պարզել ընտրություն կատարած անձանց իրական թիվը:
«Չենք նահանջելու, մարտական ենք տրամադրված»,- այսօր հրավիրված ասուլիսում վստահեցրին ՕՐՕ դաշինքի անդամները:
Մանրամասները՝ տեսանյութում: