Աջարիայի նախկին ղեկավար Ասլան Աբաշիձեն 78 տարեկանում երրորդ անգամ հայր է դարձել: Ինչպես հաղորդում է Sputnik գործակալությունը, ապրիլի 5-ին նա որդի է ունեցել:
Աբաշիձեն Մագուլի Գոգիթիձեի հետ ամուսնությունից, որը մահացել է մի քանի տարի առաջ քաղցկեղից, երկու երեխա ունի: Աբաշիձեի ներկայիս կինը, որը ծագումով հայուհի է, 45 տարեկան Աննան է: Աբաշիձեն նրա հետ ծանոթացել է Բաթումիում ապրելու տարիներին:
Աբաշիձեն Աջարիան ղեկավարել է 1991 թվականից մինչև 2004թ.: