Լուրեր
Անհրաժեշտ է ուժեղացնել ինքնակարգավորման մեխանիզմները. Բորիս Նավասարդյան
  • 15:58
  • 2017-04-14
  • Դիտումներ՝ *

Երևանի մամուլի ակումբն այսօր կոնֆերանս էր կազմակերպել «ՀՀ Ազգային ժողովի 2017 թվականի ընտրությունների լուսաբանումը Հայաստանի ԶԼՄ-ներում» թեմայով: Երևանի Մամուլի ակումբի  նախագահ Բորիս Նավասարդյանն լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրեց ԱԺ ընտրությունների մշտադիտարկման արդյունքները: Նրա հավաստմամբ՝ նախընտրական շրջանում կուսակցությունների հավասարաչափ լուսաբանումը ապահովվել է:

«Բայց եթե սկսում ենք խորանալ բովանդակության մեջ, ապա որոշակի խնդիրներ կան: Շատ բաներ ուղղակի ֆիքսել օրենքում և հետևել այդ պահանջների կատարմանը հնարավոր չէ, ՀՌԱՀ-ը շատ քիչ բան կարող է անել: Ինքը զուտ չոր օրենքի պահպանման խնդիրն է լուծում, անհրաժեշտ է հեռարձակվող լրատվամիջոցների աշխատանքի մեջ ուժեղացնել ինքնակարգավորման մեխանիզմները, թեկուզ իրենց մեջ պայմանավորվեն ինչպիսի խաղի կանոններով են շարժվում ընտրությունների լուսաբանման ընթացքում»,- նշեց  Բ. Նավասարդյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

  • Դիտումներ՝ *