Սեպտեմբերի 6-ին, ժամը 17.00-ին, «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենան Երևանի Հասրաթյան փողոցում բախվել է ճամփեզրի բետոնյա եզրաքարին, ինչի հետևանքով եզրաքարը պոկվել և դիպել է 5-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:
Ոստիկանությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ կատարվում է քննություն: