Իրանի և Եվրասիական տնտեսական միության միջև ազատ առևտրի վերաբերյալ համաձայնագիրը չի ստորագրվել, Եվրասիական տնտեսական միության երկրներին չի բավարարել Իրանի պատասխանը: Ինչպես հաղորդում է RIA Novosti-ն, այս մասին հայտարարել է Ռուսաստանի առաջին փոխվարչաապետ Իգոր Շուվալովը Եվրասիական տնտեսական խորհրդի նիստից հետո, որը կայացել է Բիշքեկում:
«Ոչ, չի ստորագրվել: Բայց պետք է աշխատել, քանի որ երկրները բավարարված չեն իրանական կողմի պատասխանով»,-ասել է նա լրագրողներին՝ պատասխանելով այն հարցին՝ արդյոք ԵՏՄ-ի երկրները և Իրանը ստորագրել են ազատ առևտրի գոտու համաձայնագիրը: