ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը խորհրդարանում լրագրողների հետ հանդիպմանը անդրադարձավ դիտարկմանը, որ ահաբեկել են «ՍԱՍ» սուպերմարկետի աշխատակիցներին`պահանջելով ձայներ հավաքել ու քվեարկել Արտակ Սարգսյանի («ՍԱՍ»-ի Արտակի) օգտին, սպառնալով, որ հակառակ դեպքում կպատժվեն՝ կզրկվեն աշխատանքից:
«Չէի ցանկանա մեկնաբանել լրատվության նյութերը, քանի որ դրանք պարզաբանված չեն», – ասաց Վ.Բաղդասարյանը:
Դիտարկմանը, որ եթե պարզվի, որ Արտակ Սարգսյանը կապ է ունեցել միջադեպի հետ, ապա խմբակցությունը կպահանջի՞ նրանից վայր դնել պատգամավորի մանդատը՝ Բաղդասարյանն ասաց. «Եթեներով չեն շարժվում: Կուսումնասիրենք ու դրա մասին կխոսենք ապագայում, հիմա առանց ուսումնասիրման այդ մասին չեմ կարող խոսել: Կուսումնասիրվի՝ արդյոք պարտագամավորության թեկնածուն այդ հավաքից տեղյակ է եղել, թե ոչ», – ասաց նա՝ հավելելով, որ կարող է միտումնավոր է արվել այլ ուժերի կողմից, ՀՀԿ-ն կուսումնասիրի:
Մանրամասները՝ տեսանյութում: