Լուրեր
Իշխանագողությունը անհետևանք չի մնա. մեր բնակչության 5 տոկոսը կույր է. Արամ Մանուկյան
  • 11:51
  • 2017-04-14
  • Դիտումներ՝ *

ԱԺ-ում այսօր ճեպազրույցների ժամանակ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն, անդրադառնալով անցկացված ընտրություններին, դրանք համարեց պետական աննախադեպ կազմակերպված հանցագործություն։

«Սա իշխանության հաղթանակն էր սեփական ժողովրդի նկատմամբ: Սա մեր երկրի մեծագույն հարստության` ըմբոստ քաղաքացու ոչնչացում էր: Ցանկացած երկրի ամենամեծ հարստությունը մարդն է և նրա ազատությունը, իսկ իշխանությունն իր պոլիցայների միջոցով ամեն ինչ արեց ազատ մարդուն ոչնչացնելու համար: Աղքատությունը, թշվառությունը, արտագաղթը այս իշխանությունների զենքերն են» – խորհրդարանում լրագրողներին ասաց Ա.Մանուկյանը՝ հավելելով, որ իշխանագողությունը անհետևանք չի մնա:

Նա ընդգծեց, որ իրենց ուսումնասիրած նյութերի համաձայն`ամեն տեղամասում միջինում ընտրողների 5 տոկոսը օգնության կարիք է ունեցել: «5 տոկոսը կույր է եղել: Գյուղերում կույրերի քանակը ավելի շատ է, և ակնաբուժարաններ պիտի կառուցեն», – նշեց նա՝ հավելելով, որ միայն Արաբկիրում մոտ 100 հոգի չտեսնելու պատճառով օգնություն է խնդրել, որոնց օգնել է 28 հազար դիտորդ: «Դրանք բոլորը թաղի խուժաններ են եղել: Փող բաժանողը, տեղամասերում վերահսկողություն իրականցնելու նպատակով, դիտորդ էր աշխատում», – նշեց Արամ Մանուկյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

  • Դիտումներ՝ *