Աֆղանստանի իշխանությունները հայտարարել են, որ ԱՄՆ-ի նետած GBU-43/B Massive Ordnance Air Blast ֆուգասային ռումբի հետևանքով ոչնչացվել է ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման առնվազն 36 գրոհային: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:
ԱՄՆ-ն առաջին անգամ ռազմական գործողություններում կիրառել է ամենահզոր ոչ միջուկային ռումբը, որի թիրախն են դարձել Աֆղանստանում ԴԱԻՇ-ի զինյալները, նրանց թունելային համակարգը, որը նրանք օգտագործում էին տեղաշարժման համար: Ռումբը դարձել է ԱՄՆ-ի կողմից կիրառված ամենահզոր ոչ միջուկային զենքը: