Thursday, 25 04 2024
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
Ալիևի երկու երեսը
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Տավուշում խուլիգանության գործով կալանավորվել է «Մարտական եղբայրության» անդամներից մեկը
17:34
«Ռուսաստանը ավելի շատ զենք է արտադրում, քան իրեն անհրաժեշտ է, և արդեն լցնում է պահեստները». Գերմանիայի ՊՆ
Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը
17:20
Պաղեստինի ճանաչման դիմաց «ՀԱՄԱՍ»-ը պատրաստ է ցրել իր զինյալ թևը
17:17
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին
Միջազգային ճնշման բացակայությունը Ալիևին թույլ է տալիս սպառնալիք ստեղծել տարածաշրջանային կայունության համար. համահայկական միություն
Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավարի պատվիրակությանը
Մոսկվան սպասում է Փաշինյանին ԵԱՏՄ գագաթնաժողովում․ Օվերչուկ
Մենք Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք որպես մեր ցավն ու վիշտը․ Զախարովա
17:00
Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանին․ Գաբրիել Ատալը ելույթ է ունեցել Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառմանը
16:50
ԱՄՆ-ն դուրս կբերի զորքերը Նիգերից
Օմսկի ձեռնարկություններից մեկում այրվել է նավթամթերքով լի երեք ցիստեռն
Հայոց ցեղասպանության մասին հիշողությունը վիրաբուժական միջոցներով ջնջել այլևս հնարավոր չէ
Ղազախստանում լրացուցիչ միջոցներ կձեռնարկեն հեղեղումների դեմ
Չկա արդարություն՝ չկա խաղաղություն. որքան հրաժարվենք մեր իրավունքներից, այնքան ավելի կնեղեն մեզ
16:09
Վարշավան պատրաստ է օգնել Կիևին՝ վերադարձնել Լեհաստանում գտնվող ուկրաինացիներին
Ցեղասպանությունը մեզ ուժ պետք է տա
15:50
ԵՄ-ում արգելվել են 10.000 եվրոյից ավել կանխիկ գործարքները

Գերազանցության զեղչերի նոր համակարգ ԵՊՀ ուսանողների համար

ԵՊՀ-ն առաջիններից է, որ սահմանել է գերազանցության զեղչերի նոր համակարգ: Հայաստանյան առաջատար մի շարք ԲՈՒՀ-երում զեղչերից օգտվում են դեռևս միայն գերազանց առաջադիմությամբ որոշակի կարգավիճակ ունեցող ուսանողները: ԵՊՀ-ն գերազանցության զեղչեր է սկսել տրամադրել նաև գերազանց առաջադիմությամբ որոշակի կարգավիճակ չունեցող ուսանողներին: Այդ մոտեցմամբ՝ գերազանցության զեղչ կստանան ԵՊՀ ավելի քան 800 ուսանող: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասել է ԵՊՀ հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Կարեն Գրիգորյանը:

«Ներկայումս գերազանցության զեղչերից կարող են օգտվել նաև որոշակի կարգավիճակ չունեցող գերազանց սովորող ուսանողները: Մինչ այդ՝ «Երևանի պետական համալսարանի ուսանողական նպաստների, պետական և ներբուհական կրթաթոշակների» կանոնակարգով շուրջ 1300 գերազանց սովորող ուսանողներն են միայն օգտվել վարձավճարի զեղչերից: «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքի համաձայն՝ նրանք եղել են սոցիալապես անապահով ուսանողներ, 1-ին կամ 2-րդ խմբերի հաշմանդամ, այդ թվում՝ հաշմանդամ ազատամարտիկ ծնողներ ունեցող ուսանողներ, սահմանային հերթապահություն իրականացնող զորամասերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունն անցած ուսանողներ և այլն: Սակայն կան նաև գերազանց առաջադիմություն ունեցող ուսանողներ, ովքեր կանոնակարգի պահանջներին համապատասխան որևէ կարգավիճակ չունեն: ԵՊՀ ռեկտորի որոշմամբ՝ այլ կարգավիճակ ունեցող ուսանողների համար ևս սահմանվել էին վարձավճարի զեղչեր: Սակայն աստիճանաբար նրանց թիվն ավելացել էր՝ առաջ բերելով որոշակի «անարդար մրցակցություն»: Ուսանողները դասախոսներին խնդրում էին, որպեսզի բարձր գնահատական նշանակեն վերոնշյալ զեղչից օգտվելու համար: Այդ իսկ պատճառով 2016թ. սեպտեմբերի 29-ի ԵՊՀ գիտական խորհրդի որոշմամբ՝ փոփոխություն մտցվեց կանոնակարգում՝ համաձայն որի ԵՊՀ-ն յուրաքանչյուր կիսամյակ սահմանում է միանվագ համալսարանական կրթաթոշակ: Կրթաթոշակների կիրառումը որոշակի դժգոհություն առաջացրեց ուսանողների շրջանում: Որոշում կայացվեց, որ այն գերազանցիկ ուսանողները, ովքեր այս կամ այն կարգավիճակը չունեն և ընդգրկված չեն անվճար ուսուցման համակարգում կարող են դիմել ԵՊՀ ռեկտորին ուսման վարձավճարի զեղչ ստանալու համար»,-ասաց Կարեն Գրիգորյանը: Կարեն Գրիգորյանի խոսքովÕ զեղչի համակարգը վերաբերում է ԵՊՀ առկա և հեռակա համակարգերում սովորող բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողերին: Քննարկվել են գերազանց առաջադիմություն ունեցող ավելի քան 800 ուսանողի դիմումներ և կատարվել համապաստախան զեղչեր: Ակադեմիական պարտքեր ունենալու պատճառով մերժվել է 3 ուսանողի դիմում: 18:00-18:49 ՄՈԳ-ի դեպքում ուսանողը կօգտվի վարձվաճարի 10 տոկոս զեղչից, 18:05-19:49-ի դեպքում՝ 15 տոկոս, 19:05-20:00-ի դեպում՝ 20 տոկոս զեղչից: Իսկ այն ուսանողները, որոնք տարեսկզբին արդեն վճարել էին ուսման վարձը, կարող են դիմել և ետ ստանալ ավելի վճարած գումարը, կամ այն կարող է համարվել հաջորդ կիսամյակի վարձավճարի մաս: «ԵՊՀ-ում տարեկան շուրջ 500 մլն դրամ հատկացվում է ուսման վարձավճարի մասնակի փոխհատուցման համար: Եվ այս փոփոխությունները չեն կարող որևէ կերպ կրճատել ԵՊՀ այլ ծախսերը»,-նշեց Կարեն Գրիգորյանը:

Մնացած մի շարք առաջատար բուհերում դեռևս զեղչային նման համակարգ հստակ ձևակերպված չէ: Հայաստանյան բոլոր ԲՈՒՀ-երն առաջնորդվում են ըստ ընդունված համապատասխան օրենքի՝ ուսանողների վարձավճարներից գոյացած բյուջեի առնվազն յոթ տոկոսի չափով, հիմք ընդունելով բարձր առաջադիմությունը և սոցիալական խումբը` իրականացնում են ուսանողական նպաստի ձևով ուսման վարձի մասնակի փոխհատուցում որոշակի կարգավիճակ ունեցողներին: Նաև գրեթե բոլոր հայաստանյան ԲՈՒՀ-երում՝ Երևանի պետական տնտեսագիտականան, Երևանի պետական մանկավարժական, Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվագիտական, Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան, գործում է 50 տոկոս զեղչ այն ուսանողների համար, որոնց ՄՈԳ-ը 0,1 միավորով չի բավարարել անվճար ուսուցման անցնելուն:

ԵՊԼՀ-ի սոցիալական զարգացման և ուսանողների հետ տարվող աշխատանքների գծով պրոռեկտոր Ցոլակ Ակոպյանի խոսքով՝ ԵՊԼՀ-ն զեղչեր տրամադրում է օրենքի սահմաններում: Դրանից բացի, եթե ֆոնդը բավարարում է, գումար է ավելանում, ուսանողները հնարավորություն են ստանում դիմելու վարձավճարի զեղչերի համար: Այդ դեպքում՝ մանդատային հանձնաժողովը քննարկում և, իհարկե, առավելություն է տալիս գերազանց առաջադիմություն ունեցողներին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում