Վրաստանի ռազմավիրական ճանապարհը փակ է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար՝ եղանակի վատացման պատճառով, հայտնում է RIA Novosti-ն:
«Ժամը 20.00-ից մինչև հատուկ կարգադրություն արգելված է տեղաշարժը բոլոր տեսակի ավտոտրանսպորտային միջոցների համար Ռուսաստանից դեպի Վլադիկավկազ-Վերին Լարս բնակավայր ուղղությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ: