Ապրիլի 16-ին Ադրբեջանում լայնամասշտաբ զորավարժություններ են սկսելու՝ 30 հազար զինվորականների, շուրջ 250 տանկի, զրահատեխնկայի, ավիացիայի մասնակցությամբ: Այս մասին հաաղորդում են ադրբեջանական կայքերը՝ վկայակոչելով Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը:
Զորավարժանքների նպատակն է ստուգել զորքերի մարտական պատրաստվածությունը, ուժերի և միջոցների կառավարման համակարգը, խաղարկվելու են համազորային մարտ վարելու և բարդ աշխարհագրական տեղանքում գործողություններ իրականացնելու տարբեր մեթոդներ:
Զորավարժությունները տևելու են մինչև ապրիլի 21-ը: