Բաքվի վերաքննիչ դատարանը չի բավարերել Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի բլոգեր Ալեքսանդր Լապշինի հայցը, հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
Լապշինի բողոքարկել էր դատարանի՝ կալանքը երեք ամսով երկարաձգելու մասին վճիռը: Հիշեցնենք, որ ապրիլի 7-ին դատարանը վճռել էր Լապշինի կալանքը երկարաձգել ևս երեք ամսով:
Լապշինը 2016թ. վերջին ձերբակալվել է Մինսկում՝ Ադրբեջանի հարցման հիման վրա, որը բլոգերին «սև ցուցակում է» ներառել Արցախ այցելությունների համար: Բելառուսի գլխավոր դատախազությունը, բավարարելով Ադրբեջանի հարցումը, Լապշինին արտահանձնել է Բաքվին: