Tuesday, 23 04 2024
12:15
Կատարի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի պայմանավորվածությունը սահմանազատման վերաբերյալ
Անահիտ Մանասյանն առանձին հանդիպումներ է ունեցել լրագրողներ Հռիփսիմե Ջեբեջյանի և Գայանե Զարգարյանի հետ
Հեյդարի ԲԱՄ-ը , Իլհամի Մումբայը եւ Վաշինգտոնի «ողջույնի ուղերձը»
Նոյեմբերյանում իրավիճակը լարված է
Պապիկյանն ընդունել է Ֆրանսիայի սենատի պատվիրակությանը
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը
Հայաստան-Ադրբեջան շփման գծի որևէ փոփոխություն այսօր չի նախատեսվում. ԱԱԾ
Տավուշի երեք գյուղերի ղեկավարները կհանդիպեն բնակիչներին
11:30
Մալայզիայում երկու ուղղաթիռների բախումից 10 մարդ է զոհվել
Դեսպան Գևորգյանը հանդիպել է ՄԱԿ-ի Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողի գործադիր քարտուղարի հետ
ՆԳՆ-ն հայտնել է Բաղանիս-Ոսկեպար ավտոճանապարհի փակման պատճառը
Քաղաքացիները շարունակում են փակ պահել Ոսկեպար-Կիրանց ճանապարհահատվածը
Օշականում մեքենան բախվել է տան դարպասին․ կա տուժած
10:45
Մենք հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Կանանի
Լիլիթ Մակունցը հանդիպել է Ռամսֆելդի կրթական ծրագրի մասնակիցներին
10:15
Նավթի գներ. 22-04-24
Լուրեր առավոտյան թողարկում 10:00
Քննարկվել է Երևանում կայանալիք ՎԶԵԲ տարեկան հանդիպման մանրամասները
Բաքվի համար 4 գյուղերը միայն ճնշման միջոց են. գլխավոր հարցը մնում է Մեղրիի ճանապարհը
Հրդեհ Հրազդանի կիրճում
Իրանը չի ուզում «խնջույքը» շարունակել, Իսրայելը չի գնա էսկալացիայի. ամեն ինչ վերջացա՞վ
Սպասվում է կարճատև անձրև
Տարածաշրջանը կարող է դառնալ պոլիգոն
Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է. «Հրապարակ»
Համերգն առանց տեղական «իշխանիկների». «Հրապարակ»
Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Գնել Սանոսյանը «գովերգում» է, իսկ իր տեղակալը համարում է միջազգային մեքենայությունների հեղինակ. «Ժողովուրդ»
Իշխանությունը փորձում է պառակտել շարժումը. Յուրիկների պակաս չի զգացվում. «Հրապարակ»
Տավուշի համար ճակատագրական պահին դատախազը լքում է պաշտոնը. «Ժողովուրդ»

Լա՞վ որոշում ենք անում. Կարեն Կարապետյանը՝ Սուրեն Կարայանին

Կառավարության այսօրվա նիստում հաստատվեց օրենքների նախագծերի փաթեթ, որոնցով բիզնեսի համար մի շարք փոփոխություններ են արվում:

Օրենքների նախագծերի ընդունման արդյունքում, ըստ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանի, կպարզեցվեն լիցենզավորման ընթացակարգերը և կկրճատվեն տնտեսվարողների ֆինանսական ու վարչական ծախսերը:

Նախարարի խոսքով՝ առաջինը՝ մաքսային գործի բնագավառում գործունեություն իրականացնողների համար հանվում է լիցենզավորման պահանջը՝ մաքսային և ազատ մաքսային պահեստներում ապրանքների պահպանության, անմաքս առևտրի խանութներում մաքսային հսկողության ներքո ապրանքների իրացման, մաքսային փոխադրողի գործունեության և մաքսային հսկողության տարածքների կազմակերպման համար:

Երկրորդ խումբ փոփոխություններով ապրանքների որոշ տեսակների առք ու վաճառքի, ներմուծման, արտահանման, փոխադրման համար առկա լիցենզավորման պահանջը փոխարինվում է ծանուցման պահանջով:

Երրորդ՝ գործունեության յոթ բնագավառներում առաջարկվում է, որ կառավարության կողմից տրամադրվող լիցենզիաներն այսուհետ կտրամադրվեն համապատասխան լիազոր մարմնի կողմից:

Վարչապետ Կարեն Կարապետյանն արձագանքեց. «Պարոն Կարայան, լա՞վ որոշում ենք անում»: Կարայանը դրական պատասխանեց: «Շա՞տ լավ որոշում ենք անում»,- նորից հարցրեց վարչապետը:

«Կարելի է ասել՝ շատ լավ, որովհետև…»,- արձագանքեց Կարայանը: «Բա տոնայնությունից չենք հասկանում դա»,- նշեց Կարեն Կարապետյանը: Նա հավելեց, որ խնդիր կա, քանի որ բիզնեսը բավական ուշ է տեղեկացվում այն փոփոխությունների մասին, որոնք արվում են:

Մանրամասները՝ տեսանյութում: 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում