Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը Ղրղըզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաևին իրազեկել Է Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստի նախապատրաստման մասին, որն ապրիլի 14-ին տեղի Է ունենալու Բիշքեկում:
Հանդիպմանը կողմերը քննարկվել են Եվրասիական տնտեսական միության երկրների տնտեսական փոխգործակցության հարցերը և միության տնտեսության ինտեգրացիոն ներուժի օգտագործման, երրորդ երկրների հետ առևտրատնտեսական կապերի հնարավորությունները:
Ղրղըզստանի նախագահը հատուկ ուշադրություն Է դարձրել այն բանի վրա, որ հանձնաժողովի գործունեությունը պետք Է միտված լինի եվրասիական տարածքում բիզնեսի զարգացման համար լավագույն պայմանների ապահովմանը: