Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն այսօր լրագրողների հետ զրույցում խոսելով Նիկոլ Փաշինյանի՝ «Էրեբունի-Երևան» երգի կատարման մասին և անդրադառնալով հարցին՝ հնարավո՞ր է, որ Երևանի քաղաաքապետ Տարոն Մարգարյանն էլ տեսահոլովակ նկարահանի կամ որևէ երգ կատարի, պատասխանեց, որ ուրախ է Փաշինյանի տաղանդի համար, իսկ Տարոն Մարգարյանն ինքն է օրակարգ թելադրում, ոչ թե ընդօրինակում է գործընկերներին:
«ՀՀԿ-ի քարոզչության պետ Արմեն Աշոտյանը ոչ ավանդական և շատ հետաքրքիր քարոզչական լուծումներ է տալիս, կարծում եմ, որ որևէ մեկն Աշոտյանի պայծառ մտքի ու պայծառ ճակատի վրա չի կասկածում», – ասաց նա:
Դիտարկմանը՝ հնարավո՞ր է Աշոտյանը երգ գրի, Տարոն Մարգարյանն էլ կատարի, ԱԺ փոխնախագահը պատասխանեց. «Աշոտյանը երգ կգրի, Նիկոլ Փաշինյանն էլ կարող է երգի: Դա ավելի հավանական է»:
Մանրամասները՝ տեսանյութում: