Լուրեր
Ցանկացած ներդրողի հետ պատրաստ ենք աշխատել. Սուրեն Կարայանը՝ Ծառուկյանի խոստումների մասին
  • 13:46
  • 2017-04-13
  • Դիտումներ՝ *

«3,2 մլրդ-ի մասին է հայտարարվել, դա մի քանի տարվա ծրագիր է: Այս տարի նախատեսվում է, որ կլինի  850 մլն ԱՄՆ դոլարին համարժեք ներդրումներ, որոնց ֆինանսական աղբյուրներն ու իրականացնողներն արդեն հստակ են: Ինչպես տեսնում եք, արդեն շատ ակտիվ ներդրումային ծրագրերը քննարկվում են և ներդրումներ արդեն իսկ իրականացվել են», – այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Էկոնոմիկայի նախարար Սուրեն Կարայանը:

Նախարարը նշեց, որ հիմնական ներդրումները կիրականացվեն էներգետիկայի, հանքարդյունաբերության, թեթև արդյունաբերության ոլորտներում: Ներդրումներ կլինեն նաև դեղագործության ոլորտում և սննդի վերամշակման ոլորտում:

«Ինչ վերաբերում է աղբյուրներին, ինչպես գիտեք, այստեղ ստեղծվեց Հայաստանի ներդրողների ակումբ, դա մեկ աղբյուր: Մնացածը` շատ բազմազան աղբյուրներ են, կան մասնավոր ներդրողներ, որոնք հետաքրքրություն են հայտնել և արդեն իսկ սկսել են ներդրումներ իրականացնել», – ասաց Սուրեն Կարայանն` ավելացնելով, որ ներդրողների թվում կան ինչպես ՀՀ քաղաքացիներ, այնպես էլ այլ երկրներում ապրող ազգությամբ հայեր:

Մանրամասները՝ տեսանյութում:

  • Դիտումներ՝ *