Շվեյցարիան աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին՝ ուղղված արցախյան հակամարտության խաղաղ կարգավորմանը: Այս մասին Trend գործակալությանը հայտնել է Ադրբեջանում Շվեյցարիայի դեսպան Ֆիլիլ Շտալդերը:
Նրա խոսքով՝ կողմերը պետք է նստեն բանակցությունների սեղանի շուրջ և ավելի արդյունավետ բանակցություններ անցկացնեն:
«Ցանկացած հակամարտություն բացասական ազդեցություն է թողնում հարևան երկրների, ինչպես նաև ընդհանուր տարածաշրջանի վրա»,-նշել է դեսպանը: