Friday, 19 04 2024
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապարակ»
Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց. «Հրապարակ»
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
Երեւանի կարեւոր, բայց ուշացած արձագանքը
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

«Մետ» պիտակը հորինել է ՀՀԿ-ն. ես այն տարիքում չեմ, որ հրաժարվեմ իմ գաղափարներից. Արամ Զ. Սարգսյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Ելք դաշինքի անդամ, «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Զ. Սարգսյանը:

-Պարոն Սարգսյան, առաջիկայում սպասվում են Երևանի ավագանու ընտրությունները, մասնակցելու է 3 քաղաքական ուժ, ինչպե՞ս եք գնահատում ձեր հնարավորությունները:

-Նախ ասեմ, որ մեր թիմն ամբողջ ուժով աշխատում է, և զարմանալի չի լինի, որ մենք շատ լավ արդյունքներ գրանցենք: Այն մարդիկ, ովքեր զարմանում են մեր արդյունքներից, իրենք էլ պիտի մեզ նման աշխատեին, որ չզարմանային: Այս ընտրություններին չկան ռեյտինգային ընտրակարգով մասնակիցներ, հետևաբար, իշխանությունների կողմից խախտումներ անելը կբարդանա, այդ խնդիրը կդնեն թաղապետարանների վրա: Բայց կա նաև մյուս հանգամանքը․ «Ելք»-ը Երևանում լավ ցուցանիշներ է ունեցել, երևանցին հստակ տեսավ, որ իր քվեն տեղ է հասնում, մենք կարող ենք լուրջ արդյունքներ արձանագրել: Նիկոլ Փաշինյանը հաղթանակի գնալու տրամադրվածություն ունի, մենք էլ մեր ջանքերը ներդնելու ենք հաղթանակի հասնելու համար:

-Այս օրերին շրջանառվում է քաղաքապետի թեկնածու անձանց պայքարի հարցը, այս համատեքստում քննարկվում է նաև թեկնածուի՝ երևանցի լինել-չլինելու հարցը, ի՞նչ եք կարծում, ընտրողը անձի՞ն, թե՞ կուսակցությանը, դաշինքին է ձայն տալու:

-Իմ կարծիքով՝ բոլոր տրամաբանող մարդիկ հասկանում են, որ մարդու ծննդավայրը երրորդական խնդիր է, կարող է լավ քաղաքապետ լինել թե՛ երևանցին, թե՛ Երևանում չծնված մարդը:

Շատ ուժեր հրաժարվեցին մասնակցել Երևանի ավագանու ընտրություններին, նույնիսկ երկրորդ քաղաքական ուժի կողմից անակնկալ կերպով հայտարարություն եղավ, որ չեն մասնակցի: Սա ձեզ ավելի շատ կօգնի՞, ի՞նչ եք կարծում, ձայները կուղղվեն «Ելք» դաշինքի՞ն, թե՞ սա ձեր ընտրազանգվածը չէր, և այդ ձայները կուղղվեն ՀՀԿին:

-Իմ կարծիքով՝ նույն թիմի ընտրազանգվածը բավականին բազմաբնույթ է, կան մարդիկ, որոնք որևէ պարագայում «Ելք» դաշինքին չեն տա քվե, բայց «Ծառուկյան» դաշինքում վերջին շրջանում ներգրավվեցին մարդիկ, ովքեր հավատացին, որ Ծառուկյանն ընդդիմադիր է, նրանք հստակ բևեռ են ներկայացնում, և այսօր, երբ «Ծառուկյան» դաշինքը չի մասնակցում Երևանի ավագանու ընտրություններին, նրանց ձեռքն էլ կտրես, քվե չեն տա ՀՀԿ-ին, նրանք, կարծում եմ, կքվեարկեն «Ելք»-ի օգտին: Ինչու Ծառուկյանի թիմը չմասնակցեց ավագանու ընտրություններին, չեմ կարծում, որ իրական դրդապատճառը ծրագրերի պակասն է: Ծառուկյանը գործարար մարդ է, և համոզված եմ, որ նա գերադասեց Տարոն Մարգարյանի հետ վատ հարաբերություններ չունենալ: Նա համոզված է, որ ցանկացած պարագայում իշխանություններն են հաղթելու և իշխանության ներկայացուցիչն է լինելու: Եթե մասնակցեր, ահռելի գումարներ էր ծախսելու և Տարոն Մարգարյանի հետ հարաբերությունները վատացնելու էր, ինչի՞ն էր դա պետք: Այսինքն՝ «Ծառուկյան» դաշինքը ինձ համար երբեք էլ քաղաքական միավոր չի եղել, ոչ էլ ծրագրի կամ գաղափարի իրագործման խնիր է ունեցել, խնդիր է ունեցել մեկ անձի սեփականություն, տեղ, դիրք ապահովել, ինչն էլ հաջողվել է այս տարիների ընթացքում, թե դա երկրի վրա ինչ գին է նստել, այլ հարց է:

-Այսինքն՝ հեշտանո՞ւմ է պայքարը «Ելք»-ի համար:

-Այն հանրությունը, որը փող է վերցնելու և մեզ չի տալու իր ձայնը, նրա համար ինչ տարբերություն փողը Ծառուկյանից է վերցնելու, թե ՀՀԿ-ից: Այս առումով ոչ հեշտ է լինելու պայքարը, ոչ էլ դժվար: Շատ քիչ ձայներ կարող են մեր կողմն անցնել, դրանք այն խաբված մարդկանց ձայներն են, ովքեր հավատում էին, որ Ծառուկյանն ընդդիմություն է:

-Պարոն Սարգսյան, գնահատականներ կան, որ դուք արևմտամետ կոչվելուց խուսափում եք, որ ձեր նախկին տեսակետներից նահանջել եք:

– «Մետությունը» վերածվել է «յառլիկի», որով մարդուն մեղադրում են օտարամոլության մեջ: «Մետ» պիտակը հորինել է ՀՀԿ-ն և կախում է բոլորի վզին, ասելով՝ սրանք ռուսամետ են, սրանք արևմտամետ են, ու միայն իրենք են, որ աշխարհամետ են, հայամետ են: Ես մշտապես մերժել եմ մետություն բառը: Ես այն տարիքում չեմ, որ հրաժարվեմ իմ գաղափարներից, առավել ևս 2000 թ-ից ի վեր պայքարել եմ այդ գաղափարների համար: Իհարկե, «Ելք»-ը իր ձևավորման շրջանում փաստաթուղթ ձևավերեց, թե որ հարցերում ինչ մոտեցում պիտի ունենանք: Ես գտնում էի, որ անմիջապես մեր իշխանության գալուց հետո Հայաստանը պետք է դուրս գա ԵՏՄ-ից, այս հարցում կա հղկում, հիմա կարծում եմ, որ դրա համար ժամանակ է պետք: Ժամանակ է անցել, Եվրոպայում գործընթացներ են տեղի ունեցել, հենց Եվրոպան ինքն իր ներսում լուրջ խնդիրներ ունի… Կան ժամանակային խնդիրներ, որոնք հաշվի առնել չի լինի: Երկրորդ՝ ցանկացած տեղից դուրս գալը չպետք է լինի դուռը շրխկացնելով: Դրանք շուկաներ են, և մարդիկ կան, որ բիզնես պայմանագրեր ունեն, այդ մարդկանց ճանապարհները փակում ես, և եթե դու ես իշխանությունը, պետք է դրանք հաշվի առնես: Ինչ վերաբերում է ԱՄՆ-ի հետ հարաբերություններին՝ իմ մոտեցումները միանշանակ նույնն են մնացել: Ղարաբաղի հիմնահարցի վերաբերյալ մեզ համար անընդունելի է Լավրովի պլանը՝ այն, ինչ առաջարկում է մեր ռազմավարական գործընկերը՝ Ռուսաստանը: Այն մոտեցումը, ինչն առաջարկում են Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի եռանախագահողները, դա շատ ավելի շահեկան է Հայաստանի համար, որովհետև նրանք առաջարկում են սահմանների մշտադիտարկման ուժեղացում, հանրային ընկալման մեջ փոխադարձ մթնոլորտի ձևավորում, որից հետո նոր ղարաբաղյան հիմնահարցի ամբողջական, պարփակ լուծում, ոչ թե խաղաղության դիմաց տարածքների հանձնում, ինչին մենք կտրականապես դեմ ենք: Մեր մոտեցումը շատ հստակ է: Տեսակետ կա, որ ուղիղ տեսակետ ասել է միայն Լ. Տեր-Պետրոսյանը, բացարձակ այդպես չէ, ուղիղ տեսակետ ասել է Ժ. Սէֆիլյանը՝ ոչ մի թիզ հող, ասել է նաև իշխանությունը, իշխանությունը նախկինում ասել է նույնը, ինչ Լևոն Տեր-Պետրոսյանը, ուրիշ խնդիր է, որ Բլումբերգին տված հարցազրույցից հետո Ս. Սարգսյանն ասաց, որ հրաժարվում է դրանից, այսինքն՝ ինքը եկավ մեր տեսակետին, որ այդ տարբերակով խնդրի լուծումը ձեռնտու չէ, առավել ևս Ապրիլյան պատերազմից հետո բոլոր քաղաքական ուժերը ղարաբաղի հարցով պետք է հետևություններ անեին: Ես վստահաբար ասում եմ, որ այսօրվա իրավիճակով ամենահայանպաստ մոտեցումները դրսևորում են ԵՄ-ն՝ հանձինս Ֆրանսիայի, և Միացյալ Նահանգները: Պետք է ամբողջությամբ պայմանավորվածություն լինի, թե ինչը ինչի դիմաց է լինելու. կա ղարաբաղի կարգավիճակ, կլինի նաև պայմանավորվածություն, չկա կարգավիճակ, խաղաղությունը պահելու համար տարածքները զիջելը սոսկալի վտանգավոր է:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում