Վրաստանի և Ուկրաինայի արտգործնախարարներ Միխեիլ Ջանելիձեն և Պավել Կլիմկինը Վարշավայում հանդիպման ժամանակ հայտարարել են, որ քննադատում են Ռուսաստանի վարած ագրեսիվ քաղաքականությունը, ինչը միջազգային իրավունքի խախտում է և միջազգային անվտանգության սպառնալիք՝ տեղեկացնում է apsny.ge-ն հղում կատարելով Վրաստանի ԱԳՆ մամուլի ծառայությանը:
«Նախարարները խստորեն քննադատել են ՌԴ ագրեսիվ քաղաքականությունը և հաստատել են Ուկրաինայի և Վրաստանի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը միտված երկու երկրների քաղաքականությունը»,- ասվում է հայտարարության մեջ:
Նախարարները նաև հստակեցրել են իրենց դիրքորոշումը ԵՄ «Արևելյան գործընկերություն» նախագծի հետագա զարգացման գործում: