Thursday, 25 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Մխիթարյանը, Պոգբան և Մարսիալը «մարդասպան» չեն. Մոուրինյոն առանց «քիլերի» է պայքարելու գավաթի համար

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի խաղարկության քառորդ եզրափակչի առաջին մրցավեճում վաղը «Մանչեսթեր Յունայթեդը» Բրյուսելում կմրցի «Անդերտեխտի» հետ:

Անդրադառնալով առաջիկա հանդիպմանը՝ Ժոզե Մոուրինյոն հայտարարել է, որ իր թիմում բացակայում է «մարդասպանի» բնազդ ունեցող հարձակվողը: Ըստ պորտուգալացու՝ դա է պատճառը, որ իր թիմը Անգլիայի Պրեմիեր լիգայում 12 ոչ-ոքի է խաղացել և հնարավորություն չունի չեմպիոնի կոչման համար պայքարելու: «Մեր կիսապաշտպանների մոտ այնքան էլ լավ չի ստացվում վճռական հարվածը: Մխիթարյանը, Պոգբան, և Մարսիալը կրեատիվ ֆուտբոլիստներ են: Այս տղաները ստեղծում են գոլային պահեր, բայց մրցակցի դարպասի մոտ նրանց «մարդասպան» չեմ կարող անվանել: Բերեմ պարզ օրինակ: Հաշվի առնելով մեր խաղաոճը՝ Խավյեր Հերնանդեսը տնային հանդիպումներում մրցաշրջանի ընթացքում հեշտությամբ 20 գոլ կխփեր, նույնիսկ եթե մասնակցեր մրցավեճերի վերջին 10-20 րոպեներին: Նա սովորական խաղացող է, բայց բնության կողմից օժտված է մարդասպանի բնազդով: Տուգանային հրապարակում գնդակը հասնում է նրան՝ բում և գոլ: Օդից եկած գնդակին էլ հասնում է առաջինը և կրկին գոլ խփում: Մեզ այդպիսի ֆուտբոլիստներ են հարկավոր»,- ասել է Մոուրինյոն:

Հիշեցնենք, որ Խավյեր Հերնանդեսը՝ Չիչարիտոն, 2010-2015 թվականներին հանդես է եկել «Մանչեսթեր Յունայթեդում» և 103 հանդիպումներում խփել է 37 գնդակ: Ու չնայած «Մանչեսթեր Յունայթեդը» ունի «մարդասպանի» պակաս՝ Մոուրինյոն հույս է հայտնել, որ իրենք պատրաստ են հաղթել «Անդերլեխտին» և առաջիկայում նվաճել Եվրոպայի լիգայի գավաթը:

Անգլիայի Պրեմիեր լիգայի 32-րդ տուրի «Սանդերլենդի» հետ հանդիպման համեմատ՝ «Յունայթեդի» կազմում որոշակի փոփոխություններ են սպասվում: Մասնավորապես, եզրային պաշտպան Դարմիանի փոխարեն կխաղա Վալենսիան: Ամենայն հավանականությամբ, հիմնական կազմում չի լինի նաև Լինգարդը, ով «Սանդերլենդի» դեմ այնքան էլ հաջող չխաղաց և փոխարինվեց: Նրա փոխարեն խաղադաշտ դուրս կգա թիմի ավագ Կարիկը: Առջևի գծում Իբրահիմովիչի հետ կգործեն Հենրիխ Մխիթարյանն ու Մարկուս Ռեշֆորդը: Վերջինը «Սանդերլենդի» դեմ փոխարինման դուրս գալով՝ գոլի հեղինակ դարձավ, ինչը ստիպում է ենթադրել, որ Մոուրինյոն նրան կրկին հիմնական կազմում կընդգրկի: Վալենսիայի խաղադաշտում լինելու դեպքում Մխիթարյանը սովորաբար խաղում է կիսապաշտպանության աջ եզրում: Հավանական է, որ Բրյուսելում Ռեշֆորդը գործի կիսապաշտպանության՝ ձախ, իսկ Մխիթարյանն աջ եզրում:

Նկատենք, սակայն, որ «Սանդերլենդի» հետ մրցավեճում Հայաստանի հավաքականի ավագը մրցակցի դարպասը գրավեց ձախ, իսկ Ռեշֆորդը աջ գոտուց:

Ըստ բրիտանական պարբերականների՝ «Անդերլեխտի» դեմ «Յունայթեդը» կխաղա 4-3-3 խաղային դասավորությամբ: Նշենք, որ «Անդերլեխտը» վերջին շրջանում կայուն և արդյունավետ ֆուտբոլ է ցուցադրում: Բելգիայի առաջնությունում այս թիմը գլխավորում է մրցաշարային աղյուսակը և մոտ է չեմպիոնի կոչումը կրկին նվաճելուն: Եվրոպայի լիգայի ընթացիկ խաղարկությունում «Անդերլեխտը» վերջին 6 հանդիպումներից 5-ում հաղթանակ է տարել: Ավելին՝ 5 հանդիպումներում բելգիական թիմը խփել է երկու և ավելի գնդակներ: 1/16-րդ եզրափակչում «Անդերլեխտը» պայքարից դուրս է թողել Սանկտ Պետերբուրգի «Զենիթին», իսկ 1/8-րդ եզրափակչում՝ կիպրական «ԱՊՕԷԼ»-ին:

Բուքմեյքերական ընկերությունները վաղը կայանալիք մրցավեճում ֆավորիտ են համարում «Մանչեսթեր Յունայթեդին»: Վերջինի հաղթանակը գնահատված է 2, ոչ-ոքին՝ 3.45, իսկ դաշտի տերերի հաղթանակը՝ 3.8 գործակցով: Բուքմեյքերները այս մրցավեճում ամենաբարձրը գնահատել են Զլատան Իբրահիմովիչի գոլ խփելու հնարավորությունը՝ սահմանելով 1.97 գործակից: Բավական բարձր է գնահատված նաև Մարկուս Ռեշֆորդի գոլ խփել հնարավորությունը՝ 2.34 գործակից: Հենրիխ Մխիթարյանի հաջողության հասնելը բուքմեյքերները գնահատել են 2.66 գործակցով: «Անդերլեխտ»-«Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումը կսկսվի Երևանի ժամանակով 23:05-ին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում