Բելառուսը ստորագրել է Եվրասիական տնտեսական միության Մաքսային օրենսգիրքը: Ինչպես հաղորդում է RIA Novosti-ն, այս մասին հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մաքսային օրենսդրության մաքսային օրենսդրության և իրավակիրառական պրակտիկայի վարչության ղեկավար Դմիտրի Նեկրասովը:
Նրա խոսքով՝ Բելառուսը ապրիլի 11-ին ստորագրել է ԵՏՄ-ի Մաքսային օրենսգիրքը: Ավելի վաղ Բելառուսի ԱԳ նախարար Դմիտրի Միրոնչիկը չէր բացառել, որ Մինսկն առաջիկայում կարող է ստորագրել միության Մաքսային օրենսգիրքը: