Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը երկրի նախագահական ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը: Նշվում է, որ Ահմադինեժադը նման որոշում է կայացրել չնայած Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի արգելքին:
Ավելի վաղ Ահմադինեժադը հայտարարել էր, որ չի առաջադրվի նախագահական ընտրություններում:
Ապրիլի 11-ին Իրանի ՆԳՆ-ում մեկնարկել է մայիսի 19-ին կայանալիք նախագահական ընտրությունների թեկնածուների գրանցման գործընթացը: Նշենք, որ ներկայիս նախագահ Հասան Ռոհանին դեռ չի հայտարարել իր թեկնածությունն առաջադրելու մասին: