Ապրիլի 11-ին, ժամը 5.30-ին, «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Խանջյան և Վարդանանց փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 1943 թ. ծնված Լարիսա Պետրոսյանին։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից։
Նա մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ ժամը 11.10-ին, գիտակցության չգալով, մահացել է: