Գերմանական Դորտմունդում «Բորուսիա» ֆուտբոլային ակումբի ավտոբուսի մոտ տեղի ունեցած պայթյունները դատախազությունում չեն որակել որպես ահաբեկչություն։
Ինչպես գրում է Deutsche Welle-ն՝ դիտարկվում են տեղի ունեցածի տարբեր վարկածներ, սակայն դեռևս որևէ վկայություն առ այն, որ պայթյունը եղել է ահաբեկչական հարձակում, չկա։
Նշվում է, որ ներկայում հետաքննությունը տարվում է մահափորձի կասկածանքով։ Ոստիկանությունը կարծում է, որ հարձակումն ուղղված է եղել հենց ակումբի դեմ։
Ոստիկանությունն ուսումնասիրում է դեպքի վայրում հայտնաբերված գրությունը, որի հեղինակը ստանձնել է կատարվածի պատասխանատվությունը։